Tuesday, 09 06 2026
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով

Լավ է, որ Ղարաբաղը դուրս կմնա օրակարգից

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով: Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սա նշանակում է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկա ամիսներին, ըստ էության, նշանակալից տեղաշարժեր չեն լինելու և՛ բանակցային, և՛ սահմանային առումով: Այսինքն՝ երկու դեպքում էլ կպահպանվի, այսպես ասած, սովորական վիճակը: Իհարկե, սա նշանակում է, որ Հայաստանը պետք է աչալուրջ լինի սահմանում, քանի որ ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կշարունակեն հայ զինվորների կյանքի հանդեպ դիպուկահարային կամ դիվերսիոն ոտնձգությունները, նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հանդեպ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «սովորական» վիճակը նշանակում է նաև, որ Հայաստանում աշնանը սպասվող ներքաղաքական այսպես ասած թեժացումների առիթներից մեկը կարծեք թե դուրս է գալիս օրակարգից:

Ղարաբաղյան հարցը վերջին շրջանում սկսել էր դիտարկվել որպես այդպիսին, այսինքն՝ որպես հիմք, որի վրա աշնանը կկառուցվեր ներքաղաքական գրոհը իշխանությունների դիրքերին: Սակայն Պուտինի՝ Բաքվում արած հայտարարությունը հիմքեր է տալիս ենթադրելու, որ գրոհը առնվազն այս հիմքերով հետաձգվում է: Սա էլ նշանակում է, որ ներքաղաքական թեժացման համար պահանջվելու են այլ առիթներ ու հիմքեր: Այստեղ կարծես թե առաջնայինը մնում է սոցիալականը:

Սոցիալականի տեսանկյունից, իրավիճակն իսկապես պարարտ է: Սակայն այդ իրավիճակը պարարտ է արդեն մոտ հինգ տարի: Բայց հինգ տարվա ընթացքում այդ պարարտ հողում կա՛մ ոչ մի բերքատու բան չի ցանվել, կամ էլ ոչ մի ցանող չի կարողացել խնամել իր սերմը այնպես, որ բերք տան և արդյունք երևա: Այս տեսանկյունից քիչ հավանական է, որ սոցիալական հիմքերի վրա հնարավոր լինի ներքաղաքական թեժացումներ հրահրել աշնանը, եթե իհարկե իշխանությունները որևէ մակարդակում չկայացնեն որոշումներ, որոնք կրկին հասարակական դժգոհության մեծ ալիք կբարձրացնեն:

Մյուս կողմից, սակայն, այս առումով հասարակական դժգոհություն ասվածն էլ իսկապես հետաքրքրական և անկանխատեսելի տրամաբանություն ունի: Հասարակությունը կարող է ընդվզել տրանսպորտի ուղեվարձի դեպքում, սակայն նստել տանն ու վճարել թանկ գազի կամ թանկ լույսի դիմաց: Այս անկանխատեսելիությունն ինչ-որ տեղ կարող է անակնկալներ սպասելու հիմք լինել, առավել ևս, որ ուշ աշնանը, բնականաբար, ավելի է զգացվելու թանկ գազի և լույսի ծանրությունը: Իսկ Հայաստանն էլ, ինչպես հայտնի է, ուշ աշնանն է նախաստորագրելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որը դարձել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի անկյունաքարային նշանակություն ունեցող իրադարձությունը: Ամեն ինչ դրա շուրջն է, բխում է դրանից կամ գործում է դրա դեմ: Մի բան, սակայն, լավ է: Լավ է, որ Ղարաբաղի հարցն այս ամենից դուրս է մնում և չի ենթարկվի մանիպուլյացիոն խաղարկումների:

Նկատի ունենալով Ղարաբաղյան խնդրի նրբությունը, ինչպես նաև չափազանց մեծ, առանցքային նշանակությունը Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի անվտանգության տեսանկյունից, մանիպուլյացիաների առարկա դառնալու պարագայում այն կարող էր իսկապես լուրջ վտանգների առաջ դնել հայկական երկու պետականությունները՝ առնվազն խուճապային տրամադրություններ առաջացնելով բնակչության շրջանում և Հայաստանն ու Ղարաբաղը խոցելի դարձներ քարոզչական հարվածների համար: Իսկ 21-րդ դարում այդ հարվածները հաճախ ավելի ուժգին և վնասաբեր կարող են լինել, քան հարվածները զենքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում