Օգոստոսի 14-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1984 թ. ծնված Թովմաս Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: