Օգոստոսի 14-ին, ժամը 01.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի ետնամասում` բարձրահարկ շենքի 1-ին հարկում, այրվում է մթերային խանութ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող մթերային խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.53-ին, մարվել՝ 01.58-ին: Այրվել է մթերքների ցուցատախտակը (մոտ 5 քմ) և կախովի առաստաղից մոտ 20 քմ հատված: