Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի իշխանությունը չլինել այլևս իշխանություն

Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը թույլ է տալիս 2012 թվականին իրականացնել որակյալ ընտրություն: Այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսում, և նույնիսկ փորձել ներկայացնել այն մեխանիզմները, որոնք ապահովելու են ընտրության այդ որակը:

Բայց արդյո՞ք Հայաստանում Ընտրական օրենսգիրքն էր, որ մեղմ ասած անորակ էր դարձնում մեր ընտրությունները: Արդյո՞ք Հայաստանի ընտրական օրենքը թույլատրում էր լցոնումները, ընդդիմության վստահված անձանց և դիտորդների ահաբեկումները: Արդյոք ընտրական օրենքն էր Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի, Թոխմախի Մհերի, Չյոռնի Գագոյի և այլ հայտնի մականունավոր հեղինակությունների թիկնազորներին տալիս ընտրատեղամասերը, ըստ էության, «ասպատակելու» իրավունք, անգամ արտասահմանցի դիվանագետներին այդ ընտրատեղամասերից դուրս վտարելու իրավունք, ինչը եղել էր Մալաթիա-Սեբաստիայի ընտրատեղամասում քաղաքապետի ընտրության ժամանակ:

Հազիվ թե որևէ բանական մեկն ասի, թե այդ ամենը արտոնված էր ընտրական օրենսգրքով, կամ թե այդ ամենի դեմ պայքարի լծակներ Հայաստանի օրենսդրությունը չուներ: Նաև դժվար է ասել, որ Հայաստանի ընդդիմությունը երբևէ ունեցել է ընտրակեղծիքների ապացույցների բազայի անբավարարություն: Բայց այդ ապացույցները դատարաններում պարզապես անտեսվել են, փոխարենը դատարաններում հիմք են ընդունվել ոստիկանական ցուցումները և արդյունքում ճաղերի հետևում ոչ թե ընտրակեղծարարներն են հայտնվել, այլ հայտնվել են դրանց եմ պայքարելու փորձ անողները: Օրինակը` Պետրոս Մակեյանի դեպքը 2008 թվականի նախագահի ընտրությանը:

Հետևաբար, Հայաստանում որակյալ ընտրության համար հարկավոր է ոչ թե նոր ընտրական օրենք, այլ արդեն իսկ առկա օրենքի որակյալ կիրառում: Դրա համար պետք է քաղաքական կամք, կամ անկախ դատական համակարգ, ինչը ևս քաղաքական կամքի կարևորն օղակ է: Ի՞նչ կապ ունի, թե ինչ նոր լիազորություններով ես օժտում ընդդիմությանն ընտրական գործընթացում, եթե կարող է հայտնվել մի որևէ սափրագլուխ կամ սափրագլուխների մի ավազակախումբ, և սպառնալ, ահաբեկել, ծեծել, ջարդել, իսկ վերջում մնալ անպատիժ, իսկ եթե ծեծվողները շատ համը հանեն` պարզապես բանտարկել նրանց անհանդուրժողության` ծեծը չհանդուրժելու մեղադրանքով:

Ունի՞ արդյոք Հայաստանի իշխանությունն այդ ամենը թույլ չտալու քաղաքական կամք, շատ դժվար է ասել, որովհետև ընտրական օրենսդրության փոփոխությունները ամենևին էլ այդ կամքի դրսևորում չեն, այլ նույնիսկ հակառակը` եթե կա որակյալ ընտրության քաղաքական կամք, ապա ամենևին էլ պետք չէ բարեփոխում հայտարարել, այլ պետք է ընդամենը խոստանալ, պատասխանատվությամբ ասել, որ անգամ ներկայիս օրենսդրությամբ կանցկացնենք որակյալ ընտրություն: Սակայն կա մի հարց` պատրա՞ստ է արդյոք Հայաստանի իշխանությունը զիջել իր դիրքը, չլինել այլևս իշխանություն: Եթե այդ հարցի պատասխանն ունեք, ապա համարեք, որ ունեք նաև ընտրության հնարավոր որակի մասին հարցի պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում