«Մեծ ութնյակի» առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, որը կայանալու է ֆրանսիական Դովիլ քաղաքում, քննարկվելու է ինտերնետի հարցը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Արկադի Դվորկովիչը:
«Առաջին հերթին դա վերաբերելու է անձնական տեղեկությունների և մտավոր սեփականության պաշտպանությանը»,- ասել է նա: «Պաշտպանելով մտավոր սեփականության իրավունքները՝ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես այդ իրավունքներն ապագայում փոփոխության ենթարկել այնպես, որպեսզի հստակ սահմանվեն իրավատերերի և ծառայությունների սպառողների իարվունքները»,- նշել է Գվորկովիչը:
Հիշեցնենք, որ այս տարի «Մեծ ութնյակում» նախագահող Ֆրանսիան անդամ երկրների հավաքը մայիսի 26-27-ն անցկացնելու է Դովիլ քաղաքում: