Երեքշաբթի օրը Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում երկրի ԱԳՆ շենքի առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցի:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին, որը բանակցություններից հետո դուրս էր գալիս ԱԳ նախարարության շենքից, ցուցարարները դիմավորել են «Լըր-տե՛ս» վանկարկումով, հաղորդում է ITAR-TASS-ը:
Քերիի հետ բանակցություններից հետո Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիու Պատրիոտան համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հերթական անգամ Վաշինգտոնից բացատրություններ է պահանջել՝ Բրազիլիայի և օտարերկրյա քաղաքացիներին լրտեսելու առումով:
Համոզիչ բացատրությունների բացակայությունը կարող է «անվստահություն առաջացնել» ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ասել է Բրազիլիայի ԱԳ նախարարը: Նրա կարծիքով՝ «ամերիկյան հատուկ ծառայությունները ձեռնոց են նետել երկկողմանի հարաբերություններին»:











































