«2008-ի մարտի մեկին բոլորն էլ հասկանում էին չէ՞ որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը իր տանից դուրս գար՝ ամեն ինչ կվերջանար: Ինչո՞ւ չեղավ: Ուրեմն Լևոնի ուզել-չուզելու հարցը չէր: Ուրեմն կային ուժեր, որոնք չէին ուզում, որ դա լիներ, քանի որ եթե լիներ, ամբողջ համակարգը կքանդվեր, բոլոր հանցագործությունները կբացվեին: Երբեբ ոչ մի առաջնորդ իր երկրին չէր տանի այն վիճակի, որում հիմա Հայաստանն է, ուրեմն ավելի վտանգավոր հարված կա, որի մասին մենք չգիտենք:
Հավանաբար, դա կապված է նրանց անձնականի հետ, որի արդյունքում պետության դեմ քայլեր են կատարվում: Հիմա Սերժ Սարգսյանը պետք է գնա կտրուկ քայլերի, պետք է ետ կանգնի իր շրջապատին տված բոլոր խոստումներից, հասկանա, որ պատմության առջև է պատասխանատու»,- «Աոավոտ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասել է իրակավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:










































