Բոլորին է հայտնի, որ մինչև 13 տարեկան երեխաներին չի թույլատրվում գրանցվել Facebook սոցիալական ցանցում: Այս խնդիրը շատ է մտահոգում ոլորտի մարդկանց, քանի որ այս արգելքը երեխաները կարողանում են շրջանցել՝ գրանցվելով ծնողների տվյալներով՝ շատ հաճախ դառնալով պեդոֆիլների հարձակման զոհ:
Հիմա Facebook-ում կարծում են, որ այնտեղ նաև երեխաների համար տեղ կգտնվի, սակայն, ըստ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, մինչ այդ անհրաժեշտ է ապահովել անվտանգության բոլոր միջոցները:
Մենք տեղեկացրել էինք, որ, համաձայն վերջերս անցկացված ուսումնասիրության, Facebook-ի մոտ 20 միլիոն անչափահաս օգտատերերից 7.5 միլիոնը մինչև 13 տարեկան են: