Նավթի համաշխարհային գները բարձրացել են մոտ 5 տոկոսով՝ արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի անդամ երկրների և անդամ չհանդիսացողների պայմանավորվածությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4.45 տոկոսով՝ հասնելով 56.8 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4.66 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.86 դոլարի։