Wednesday, 24 04 2024
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Չեմ գալու Հայաստան, մինչև երկիրն ինձնից ներողություն չխնդրի. Ծոմակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է DIY ակումբի նախկին տնօրեն, «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովան, ով նախորդ տարի Արամե և Համբիկ Խամբազյանների կողմից DIY ակումբը պայթեցնելուց հետո մեկնեց Շվեդիա: Մեկ տարի ձգձգվող դատական գործընթացն ավարտվեց հօգուտ Արամե և Համբիկ Խամբազյանների, որոնց դատարանը դատապարտեց 1 տարի 7 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման` 2 տարի փորձաշրջանով: Մեր հարցազրույցի սկզբում Ծոմակն ասաց. «Կարծում եմ՝ Հայաստանի հետ կապված սա իմ վերջին հարցազրույցը կլինի, քանի որ Հայաստանի մասին այլևս չեմ կարողանում մտածել, այսպես կոչված` հիասթափության «ՊԵՐԵԴՈԶ. եմ ապրում, Հայաստանի հետ կապված ոչ մի բանի չեմ հավատում»:

 – Ծոմակ, մեկ տարի ձգձգվող դատավարությունն ավարտվեց, դատարանը վճռեց Արամե և Համբիկ Խամբազյաններին դատապարտել մեկ տարի յոթ ամիս պայմանական ազատազրկման` 2 տարի փորձաշրջանով: Գիտեմ, որ դատավճիռը Ձեզ չի գոհացրել:

 – Ինչպե՞ս կարող է այս դատավճիռն ինձ գոհացնել, երբ սա ևս մեկ օրինակ է, որն ապացուցում է՝ Հայաստանը խեղդված է տոտալիտար ֆաշիզմի և կոռուպցիայի մեջ: Ամբողջ հարցը նրանում է, որ եթե անգամ DIY-ի պայթեցման պահին փաբում մարդ չի եղել, և նրանք հարբած «Մոլոտովի կոկտեյլներ» են սարքել, որոշել՝ գիշերը հինգին գնալ Ծոմակին «տրաքացնել», եկել են ջարդել, պայթեցրել փաբը, դատավորը, սակայն, անտեսել է այն հանգամանքը, որ փաբը գտնվում է 50-60 տարվա վաղեմություն ունեցող շենքի տակ, շենք, որն ունի բնակիչներ: Եվ այս դեպքում դատավորը ինչպե՞ս է կարողանում թեթև պատիժ սահմանել, սա օրենքի սահմանում չէ, դա ուղղակի պայմանավորվածություն է: Դատավորը մի՞թե չի հասկանում, որ այդ շենքը շատ հանգիստ կարող էր հրկիզվել, և մարդիկ մահանային: Բնականաբար հասկանում է, պարզապես փողի մասին ավելի լավ է հասկանում:

 – Գիտեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եք դիմել:

 – Այո, դիմել ենք, բայց դրա համար ժամանակ է պետք, գուցե տարիներ: Հայաստանում փողն առաջին տեղում է, մարդը որպես արժեք՝ վեցերորդ տեղում է: Երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է, հետո՝ Նեմեցը, հետո՝ Լֆիկը, հինգերորդ տեղում Գագիկ Ծառուկյանն է, վեցերորդ տեղը նոր մարդու իրավունքներն են բայց դա դեռ հարց է:

 DIY-ի գործով դատավարություն տեղի չի ունեցել, պարզապես այնքան փող են տվել, որ դատավորը ձայնը կտրի, իսկ մենք մեր ձայնը չենք կտրելու, դա բացառվում է: Տղաները խոստովանեցին, որ ակնհայտորեն իրենք են արել, և նվազագույնը նրանց երեք տարի ազատազրկում պետք է տային: Վերջերս «Ֆեյսբուքով» տղաներին շատ լավ ճանաչող մեկը գրեց, որ նրանք կարծես թե դիմել են Րաֆֆիին, ասել` խնդրում ենք Ծոմակի մոտ բարեխոսեք դիմումը հետ վերցնի… բայց մի՞թե նրանք այդքան հիմար են:

 – Ծոմակ, Հայաստանում կարծես իրողություն է, որ կուսակցությունների, քաղաքական գործիչների ժամանակն անցել է, հիմա քաղաքացիներն իրենք են վերցնում իրենք ձեռքը երկրի կառավարումը, քաղաքական օրակարգ ձևավորում, հստակ խնդիրներ են ձևակերպում, փորձում լուծում տալ: Այսօր էլ նստացույց է շարունակվում: Հուսադրո՞ղ են այս գործընթացները:

 – Սիրելի ակտիվիստներ, նախապես զգուշացնում եմ Ձեզ, որ ինձնից չնեղանաք, ինչ էլ որ հիմա պետք է ասեմ, Ձեր օգտին եմ ասում, ոչ թե ձեր դեմ եմ խոսում: Սա բացարձակ չի վերաբերում Լալա Ասլիկյանին, Զառա Հովհաննիսյանին և մի քանի կարգին ակտիվիստների:

 Ես կողմնակից եմ ժողովրդի կողմից ինքնաբուխ հեղափոխությանը, և դրա մեջ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն չպետք է խառնվի, որովհետև ցանկացած կուսակցություն, միևնույն է, ավելի շատ իր շահերի մասին է մտածում, քան ժողովրդի: Հետևելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ տեսնում եմ, որ մարդիկ ինքնակամ ոտքի են կանգնել, բայց այս ամենի մեջ մի շատ կարևոր խնդիր կա. ես չեմ հիշում որևէ դեպք՝ թե՜ Մաշտոցի պուրակի շուրջ համախմբված մարդիկ, թե 150 դրամը բոյկոտողներն այդ քանակությամբ նստացույց անեին զոհված զինվորի համար: Դրա համար ես այս ամենն այնքան էլ լուրջ չեմ ընդունում: Ես չեմ հիշում մի օր, որ հենց նույն այդ 150 դրամի դեմ պայքարող ակտիվիստներն այդքան ակտիվ լինեին մարդու իրավունքների ոտնահարման խնդրում, դրա համար իրենցից ներողություն եմ խնդրում, բայց ես իրենց էլ չեմ հավատում: Գուցե 150 դրամը 100 դրամ դառնա, բայց այն ինձ համար լուրջ չէ, իսկ մայրերի տառապանքը չի դադարի իրենց անմեղ զավակների համար: Ինձ համար կարևոր և լուրջ է, երբ անմեղ մարդկանց են սպանում, ինձ համար Հայաստանում այլևս ծառերը լուրջ չեն: Ստացվում է՝ ինչքան մարդուց հեռու են խնդիրները, այնքան ակտիվիստներն այդտեղ իրենց ակտիվիստ են զգում, այդ տեսակին պսևդոակտիվիստ եմ համարում, որովհետև Հայաստանում միակ զենքը, որ իրենք կարող են օգտագործել, նույն ձևով պատասխան տալն է, բայց իրենք դեռ այդ դուխը չունեն, և դրա համար ես չեմ հավատում Հայաստանում ինչ-որ բան կփոխվի: Դա է պատճառը, որ Հայաստանում մտածող մարգինալ ակտիվիստներն այս ակցիաներին չեն գնում, քանի որ լուրջ չի ընդունում, այդ ակցիաների մեջ հիստերիա կա, որն ինձ սարսափելի նյարդայնացնում է, և այդ հիստերիան լուրջ չէ, հիստերիկայի փոխարեն նորմալ այլընտրանքային ծրագիր է պետք, պետք է անարխիստական լուրջ ծրագիր մշակվի, մինչև դա տեղի չունենա, փոփոխություն չի լինի:

 – Շատերը մասնակցում էին ակցիային պատճառաբանությամբ, որ քաղաքական չէ խնդիրը, դրա համար են միացել:

 – Այո, այդ ակտիվիստները լուրջ խնդիրներից հեռու են, իրենք կարող են պաշտպանել ծառ, որովհետև ծառը մարդ չէ, իրենք կարող են պաշտպանել 150 դրամ, որովհետև 150 դրամը մարդ չէ, քաղաքական չէ, իսկ այս ակտիվիստները իրենք քաղաքականությունից զրո են: Այդ ակտիվիստները այդպես երբեք ոչինչ չեն փոխի, բացառվում է: Ես այդ ակտիվիստներին չեմ հավատում և չեմ էլ հավատալու։ Այս նույն ակտիվիստները բազմազանության շքերթին դուրս էին եկել մեր դեմ, և այդ ակտիվիստները, ովքեր այսօր հավաքված են, նրանց 90 տոկոսը ֆաշիստ է, և ես նրանց ոչ մի կերպ չեմ վստահում:

 – Կարծում եք՝ DIY-ից հետո ազգայնականության դրսևորումներն ավելի՞ են խորացել:

 – Կարծում եմ` այո, մինչև DIY-ը, ես ազգայնականության նման դրսևորումների չէի հանդիպել, ես անձամբ նման բան չեմ տեսել, DIY-ի պայթեցումից հետո հիմա ավելի է խորացել, դաշնակցականները և իրենց բարեկամները սկսել են «Ֆեյսբուքում» էջեր սարքել, նկարներ դնել, սկսել են ակտիվություն ցուցաբերել: Ավելին` Հայաստանում մի փոքրիկ ակումբ կա, որտեղ դռան վրա գրված է՝ մուտքը արգելված է կանանց, սևերի և համասեռամոլների համար:

 – Այսինքն` չե՞ք վերադառնալու Հայաստան:

 – Այլևս չեմ վերադառնալու, Հայաստանում ոչինչ չի փոխվելու, Հայաստանն իմ երկիրն է, ես շատ եմ սիրում Հայաստանը, բայց ատում եմ իշխանություններին: Անգամ եթե Հայաստանը դրախտ դառնա, չեմ գալու: Կարող է գամ երկու ծիրան ուտեմ, մի քանի ընկեր տեսնեմ ու հետ գնամ, բայց այդ երկրում այլևս չեմ կարող ապրել, այստեղ էլ շատ դժվար է, և ես չէի ցանկանա էմիգրանտի կարգավիճակում լինել, բայց այս վիճակը իմ երկիրը ստեղծեց ինձ համար: Ինչպե՞ս կարող եմ հետ գալ մի երկրում ապրել, որն ինձ դուրս է հանել, որն ինձ անհիմն գիշատիչ սարքեց: Մինչև երկիրն ինձնից ներողություն չխնդրի, մինչև Արամեի ծնողները, օլիգարխ պապիկը ներողություն չխնդրեն, գումարած հանրապետակաները, լֆիկները, նեմեցները, մինչև համակարգն ինձնից ներողություն չխնդրի, չեմ գալու, սա իմ դիրքորոշումն է:

 Այստեղ, օրինակ, ոչ ոքի չի հետաքրքրում՝ դու ով ես, ինչի համար ես, ինչու ես այդպես հագնվել: Այստեղ շատ եմ տեսնում, որ մանկապարտեզներում տղաներ են աշխատում, իսկ Հայաստանում մանկապարտեզում աշխատող քանի տղայի կարող եք տեսնել…ոչ մի: Գումարած այն, որ նա կարող է պիրսինգներ, դաջվածքներ ունենա, և դա ոչ ոքի չի հետաքրքրում, քանի որ այստեղ աշխատանքի ընդունելիս կարևորում են գործի պրոֆեսիոնալիզմը: Եկեք տեսեք տատուներով` դաջվածքներով, ինչքա՞ն բժիշկներ են աշխատում, շատ հաճելի է մարդկանց բազմազանությունը: Հայեր, մի վախեցեք ճանաչել ձեր մարմինը և ազատությունը, հակառակ դեպքում կկորցնեք ամեն ինչ, որն արդեն կորստի ճանապարհին է։ Մնաք բարով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում