Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Խախտված պայմանավորվածություններն «ականապատ» դաշտում

Ներիշխանական հակասությունների դրսևորումը կարծես թե դառնում է Սերժ Սարգսյանի նախագահության բնորոշ գծերից մեկը: Դա հիմք է տալիս մտածելուս, որ Սերժ Սարգսյանը կամ չի կարողանում սանձել ներիշխանական կրքերը և դրանք բորբոքվում են ավելի ու ավելի ազատ ու անկաշկանդ, կամ Սերժ Սարգսյանը ներիշխանական հակասությունները կիրառում է որպես կառավարման համակարգը ղեկավարելու մարտավարական մոտեցում, ինչը ամենևին էլ լավ օրից չէ, որ կարող է բխել:

Իսկ հակասությունները բավական շատ են, հաջորդում են իրար, ու այդ շարունակականությունն ու հաջորդականությունը հենց վկայում են, որ կամ իրավիճակը Սերժ Սարգսյանի համար անվերահսկելի է, կամ էլ դա պարզապես կառավարում իրականացնելու միակ հնարավոր տակտիկան է, որ ընտրել է Սերժ Սարգսյանը՝ այլապես անկարող լինելով պահելու համակարգը: Փորձենք երկու պարագան էլ դիտարկել ըստ հերթականության:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի կարողանում կառավարել համակարգը և թույլ չտալ ներիշխանական հակասությունների այդքան հաճախակի դրսևորումներ: Առաջին և ամենակարևոր խնդիրն իհարկե այն է, որ հայաստանյան կառավարման համակարգը ձևավորման հիմքից մինչև գործունեության նրբերանգները հիմնված է ոչ թե Սահմանադրության և օրենքի, այլ պայմանավորվածությունների վրա: Բայց չէ՞ որ նույն այդ պայմանավորվածությունների շրջանակում էր այն, որ Ռոբերտ Քոչարյանից հետո պետք է նախագահ դառնար Սերժ Սարգսյանը: Հետևաբար, համակարգը պետք է որ պատրաստ լիներ այդ զարգացմանը: Ստացվում է, որ ինչ-որ բան այդուհանդերձ անակնկալ է, անսպասելի, դուրս է նախնական համակարգային պայմանավորվածությունների և սպասումների շրջանակից: Ի՞նչն է դա:

Ընդհանուր առմամբ կարծես թե նկատելի է, որ Սերժ Սարգսյանը համակարգին առանձնապես ավելի մեծ նեղություն չի տալիս հանուն քաղաքացիական արժեքների և ժողովրդավարության, քան Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին էր: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ չկա Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների «համակարգային կայունությունը», և Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարում եղել են ներիշխանական հակասությունների տարբեր այնքան դրսևորումներ, որքան երևի թե չի եղել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ամբողջ ժամանակահատվածում (այդ ժամանակահատվածը հաշվենք հոկտեմբերի 27-ից հետո):

Ամբողջ պատճառը, թերևս, այն է, որ «համակարգային» պայմանավորվածությունները ձեռք են բերվել բոլորովին այլ իրավիճակում, բոլորովին այլ ներքին ու արտաքին քաղաքական միջավայրում, քան այն, ինչ եղավ հետո, երբ եկավ այդ պայմանավորվածությունները իրագործելու ժամանակը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության սցենարը վերջնականապես հստակ էր արդեն 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, երբ Սարգսյանը «միայնակ» քարոզարշավի միջոցով ապահովելով ՀՀԿ բացարձակ հաղթանակը և «ջախջախելով» մեծ հավակնություններով դաշտ իջած «Բարգավաճ Հայաստանին»` կատարեց իր ապագա մոնոլիտ իշխանության հիմնարկեքը: Բայց դրանից հետո ամեն ինչ գնաց անսպասելի ուղղությամբ:

2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո լիովին մասնատված ընդդիմադիր դաշտն ու խորը անտարբերության մատնված հասարակությունը հանկարծ վերափոխվեցին ամիսների ընթացքում, երբ քաղաքականություն վերադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջացավ հզոր ընդդիմադիր շարժում, որը վայելում էր հանրային լայն աջակցություն: Ընդ որում` խնդիրն այն էր, որ այդ շարժումը ղեկավարում էր նախկին նախագահը, որի ենթակայության տակ էր աշխատել գործող ամբողջ իշխանական համակարգը, ինչը լրացուցիչ լուրջ հոգեբանական խնդիրներ էր առաջ բերում համակարգի համար, որոնք չէին լինի, եթե ընդդիմադիր շարժումը գլխավորեր որևէ այլ գործիչ: Հետագա իրադարձությունների մանրամասները հայտնի են, թերևս, բոլորին: Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ շատ ավելի թանկ գնով, քան հաշվարկել էր իշխանությունը: Հետևաբար բնական է, որ պետք է «համակարգային» պայմանավորվածությունները խախտվեին, որովհետև իշխանական համակարգի համար հարց է առաջ գալիս, թե ո՞վ էր վճարելու այդ թանկ գինը, ո՞ւմ հաշվից է այն դուրս գրվելու ի վերջո: Բնական է, որ այդ հարցի պատասխանը համակարգը սպասելու էր գործող նախագահ Սերժ Սարգսյանից: Ու այդ հարցի պատասխանի բացակայությամբ էր նաև պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը գնաց հայ-թուրքական խաղաքարտը խաղարկելուն` հավաստիացնելով, որ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը իշխանության հնարավորությունները կընդլայնի և թույլ կտա վճարել ցանկացած գին առանց որևէ նեղության:

Եվ թերևս պատահական չէ, որ ներիշխանական հակասությունները սկսեցին հատկապես ցցուն դառնալ հայ-թուրքական գործընթացի կասեցման ընթացքին զուգահեռ: Ինչքան ակնառու էր դառնում գործընթացի ձախողումը, այդքան իշխանական համակարգի ներսում վեր էր բարձրանում «նախագահության» գնի հարցը: Միգուցե իշխանությունը կարողանար պայմանավորվածության հանգել այդ խնդրի շուրջ, եթե չառաջանար համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն էլ ավելի բարձր գին սահմանեց` ավելացնելով իշխանության «պարտքը» բառիս բուն և պատկերավոր իմաստով: Ճգնաժամը լիովին փոխեց ներտնտեսական հարաբերությունների, պարտավորությունների և պատասխանատվությունների տրամաբանությունը, ինչն է՛լ ավելի խառնեց համակարգային պայմանավորվածությունները:

Այժմ համակարգը կանգնած է կա՛մ նոր պայմանավորվածությունների, կա՛մ հակասությունների խորացման հեռանկարի առջև: Բլեֆի տարբերակը գրեթե բացառվում է, քանի որ մոտ են խորհրդարանի ընտրությունները, իսկ այդ ժամանակ որևէ մեկը բլեֆի չի տրվում, հատկապես եթե խոսքը վերաբերում է իշխանական համակարգի մասնակիցներին:

Արդյոք ինչքա՞ն է հավանական և ինչո՞վ է պայմանավորված այն, որ ներիշխանական հակասությունները պարզապես Սերժ Սարգսյանի մարտավարությունն են, որով նա վերահսկում է իշխանական դաշտը: Դա բացառել պետք չէ, բայց եթե նախագահը ստիպված է վերահսկողություն իրականացնել ներիշխանական հակասությունների օգնությանը դիմելով, ապա այդ իրավիճակի ամբողջ վտանգավորությունը հասկանալու համար, թերևս, կարելի է պատկերացնել մի վիճակ, երբ ասենք հրամանատարը զորքին իր հետևից տանելու միակ հնարավորությունը տեսնում է նրան իր ականապատած դաշտով առաջ տանելը, որպեսզի զինվորները ստիպված լինեն գնալ միայն իր հետևից: Բայց չէ՞ որ նրանք կարող են ուղղակի դասալքել և ետ դառնալ՝ փոխարենը մշտական տագնապով առաջ գնալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում