ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որն այս օրերին գտնվում է Սեուլում, պատասխանել է լրագրողների` Ռուսաստանի ներքին կյանքին վերաբերող մի քանի հարցերին։ Մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության բարձրաստիճան սպայի կողմից ԱՄՆ-ում ռուս լրտեսներին այդ երկրի իշխանություններին մատնելու մասին ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակումը՝ Մեդվեդևն ասել է, որ թերթի բացահայտումն իր համար նորություն չի եղել, «սակայն անհրաժեշտ է հետևություններ անել»։