Վերջին հինգ ամիսների ընթացքում իսպանական El Mundo թերթի կայքն արգելափակված է Թուրքիայում, քանի որ թերթի խմբագրությունը հրաժարվել է կայքից հեռացնել այն սկանդալային տեսանյութը, որը վերաբերում է ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալին:
Հանրապետական ժողովրդական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալը հրաժարական տվեց այս տեսանյութի ի հայտ գալուց հետո, որի վրա պատկերված էին բաց տեսարաններ՝ ընդդիմության առաջնորդի եւ նրա քարտուղարուհու մասնակցությամբ:
Հեռահաղորդակցության պատասխանատուները (TİB) դիմել էին El Mundo-ին` պահանջելով հանել այդ տեսանյութը: Սակայն թեթրի խմբագրությունը հրաժարվել է դա անելուց: Այդ պատճառով նրա գործունեությունը Թուրքիայի համացանցում արգելված է: