Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ի այլընտրանքը Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի ճնշումն է Ադրբեջանի վրա

Այս օրերին Եվրոպայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-9-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին, և չի բացառվում, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այդ համաժողովի շրջանակներում հանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ բանակցելու Ղարաբաղյան հարցի շուրջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, Հայաստանում բազմիցս քննադատել են ԵԱՀԿ-ին՝ որպես անվտանգության կազմակերպության՝ ասելով, որ այս կառույցը գործնական դեր չի խաղում Հայաստանի անվտանգության ապահովման հարցերում, նաև արդյունավետ չի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հակամարտության սրացումները կանխելու առումով:

Ձեր գնահատմամբ՝ ընդհանրապես ի՞նչ նշանակություն ունի ԵԱՀԿ-ն Հայաստանի համար՝ անվտանգության իմաստով:

– Այո, հասկանալի է, որ Հայաստանում ԵԱՀԿ-ի գործունեությունը գրեթե բացառապես կապում են Արցախյան հակամարտության հետ և պայմանավորում այն հանգամանքով, որ Մինսկի խմբի աշխատանքը տեղի է ունենում ԵԱՀԿ-ի շրջանակներում, բայց դա միակ ոլորտը չէ: Ես դեռ կանդրադառնամ Մինսկի խմբի գործունեությանը, բայց ԵԱՀԿ-ն մեզ համար կարևոր է նաև այլ տեսանկյունից. որոշ չափով հանդիսանալով «սառը պատերազմի» մնացուկ կամ իներցիոն կազմակերպություն, որը շատ ակտիվ և կարևոր դեր էր խաղում «սառը պատերազմի» ժամանակ, այս պահին այն միակ համաեվրոպական կառույցն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով, ոչ միայն կոնֆլիկտների լուծմամբ, որը նույնպես կարևոր է, ժողովրդավարական գործընթացներով, որով զբաղվում է ԺՀՄԻԳ-ը, այլ նաև սա միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է սպառազինությունների վերահսկման և կրճատման հարցերով Եվրոպայում: Այլ բան է, որ այդ պայմանագիրը՝ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, փաստացի այս պահին գոյություն չունի: Ռուսաստանը դուրս է եկել այդ պայմանագրից, բայց Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը դրա անդամ են, հետևաբար այդ ոլորտը նույնպես ուղղակի կապ ունի Հայաստանի անվտանգության հետ, եթե ավելի լայն հնարավորություններ ստեղծվեն Արևմուտք-Ռուսաստան համագործակցության առումով: Սա միակ կազմակերպությունն է, որի մեջ մտնում են ոչ միայն Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրները, այլ նաև հետխորհրդային երկրներ՝ Արևելյան գործընկերության երկրները, ինչպես նաև Ռուսաստանը և Ղազախստանը: Այդ տեսանկյունից դա ուղղակի կապ ունի Հայաստանի անվտանգության հետ և զբաղվում է անվտանգության հարցերով:

Բացի այդ, ԵԱՀԿ-ն նաև այն կազմակերպությունն է, որը փորձում է կոնսենսուսի կամ «կոնսենսուս-1»-ի սկզբունքով հնարավորություն տալ բոլոր երկրներին ավելի ակտիվորեն ներկայացնել իրենց մոտեցումները: Սա ևս շատ կարևոր է մեզ համար:

Հասկանալի է, որ բոլորին հետաքրքրում են Մինսկի խմբի ձևաչափը, աշխատանքները: Ի դեպ, նախատեսվում է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայումը նույնպես իրագործել ԵԱՀԿ մեխանիզմների միջոցով:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի գործունեությանը, ապա կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ պարզ է: Մի իրավիճակում, երբ բուն հակամարտող կողմերը, առաջին հերթին՝ Ադրբեջանը, պատրաստ չեն գնալ լուծման ադեկվատ փոխզիջումների հիման վրա, Մինսկի խմբի գործունեությունը կոնֆլիկտ լուծելուց վերածվում է կոնֆլիկտի վերահսկման և մենեջմենթի: Մինսկի խմբի համանախագահները, համանախագահող երկրների ղեկավարները շատ հաճախ հայտարարում են, որ մենք չենք կարող օգնել, եթե հակամարտող կողմերը չեն ուզում գնալ փոխզիջումների: Շատ լավ հասկանալով Մինսկի խմբի սահմանափակումները՝ կարծում եմ, որ որոշ չափով պիտի գոհ լինենք Մինսկի խմբի գործունեությունից, եթե վերջինիս հաջողվի պահպանել բանակցային գործընթացը, ստեղծել ձևական մթնոլորտ բանակցությունների համար և վստահության, վերահսկման մեխանիզմներ շփման գծում:

– Իսկ եթե խոսենք ոչ թե Մինսկի խմբի ձևաչափի, այլ ընդհանուր ԵԱՀԿ-ի մասին՝ որպես անվտանգության կառույցի: Այս տարի ԵԱՀԿ-ում նախագահում էր Գերմանիայի արտգործնախարար Ֆ. Վալտեր-Շտայնմայերը, որը որոշ քայլեր էր անում, գալիս էր տարածաշրջան, հանդիպում կողմերի հետ և այլն: ԵԱՀԿ-ի գործողությունները արդյունավե՞տ էին շփման գծում իրադրության կայունացման առումով:

Քանի որ իմ մոտեցումները իրատեսական են, պիտի նշեմ, որ ԵԱՀԿ-ից բացի՝ այլ ձևաչափ իրականում գործունեություն չունի: Այո, ԵԱՀԿ-ի ձևաչափը, նաև այդ կոնսենսուսի համակարգը շատ քիչ տեղ են զբաղեցնում, որ ԵԱՀԿ-ն փորձի չափից ավելի ճնշում գործադրել կողմերի վրա՝ շփման գծում վերահսկման մեխանիզմների ստեղծմանը նպաստելու համար (բնականաբար, դա առաջին հերթին Ադրբեջանին է վերաբերում): Հասկանալի է, որ ԵԱՀԿ-ի մեխանիզմները շատ քիչ են, ԵԱՀԿ-ի գործունեությունը իմպերատիվ բնույթ չունի, և մենք տեսնում ենք, որ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ոչ միայն չի նպաստում, այլև ունի ֆորմալ և ոչ ֆորմալ լծակներ, որոնք ԵԱՀԿ-ի գործունեությունը շատ ավելի ձևական են դարձնում: Այո, բայց այլ ձևաչափ գոյություն չունի: Դրան փոխարինող ձևաչափը գերտերություններից մեկի կամ երկուսի գործունեությունն է, որի վրա հայկական կողմերը ավելի քիչ ազդեցություն կունենան, քան նույնիսկ ԵԱՀԿ ձևաչափի վրա: Ուստի սա առավելագույնն է, որ մենք կարող ենք ստանալ միջազգային կազմակերպություններից, որոնք որոշ չափով զբաղվում են անվտանգության հարցերով:

– Իսկ հենց ԵԱՀԿ-ի թերացումը չէ՞ այն, որ Վիեննայի, Պետերբուրգի հանդիպումներից ամիսներ անց շփման գծում դեռևս լուրջ քայլեր չեն ձեռնարկվել հետաքննության, վերահսկման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, եթե մի կողմ դնենք Ադրբեջանի, այսպես ասած, ապակառուցողական գործողությունները:

ԵԱՀԿ-ն, կրկնում եմ, այդ առումով անում է առավելագույնը իր մանդատի շրջանակներում: Իմաստ չունի սպասել դրանից ավելին, որովհետև եթե չլինի ԵԱՀԿ-ն, որևէ այլ կազմակերպություն, կոպիտ ասած, դրա կեսն էլ չի կարող անել: Գերտերություններից մեկը կամ երկուսը սկզբունքորեն կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և օրինակ՝ ստիպել, որ վերջինս քայլեր ձեռնարկի շփման գծում անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ, ասենք՝ եթե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը ցանկանան, կարող են դա անել, բայց ԵԱՀԿ-ն չի կարող դա անել, որովհետև իր մանդատն այդպիսի հնարավորություն չի տալիս:

– Այսինքն՝ այստեղ օրենսդրական մեխանիզմների դաշտից կրկին անցնում ենք «ռեալ քաղաքականության» դաշտ:

– «Ռեալ քաղաքականության» տեսանկյունից ԵԱՀԿ-ն չի կարող դա անել՝ առանց և՛ հակամարտող կողմերի համաձայնության, և՛ միջնորդ երկրների՝ Մինսկի խմբի համանախագահող պետությունների աջակցության:
– ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել Համբուրգում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը, բայց նաև նշել է, որ հանդիպումը առայժմ հաստատված չէ: Ձեր կարծիքով՝ եթե այս հանդիպումը կայանա, ի՞նչ հարցերի շուրջ են բանակցելու կողմերը, ի՞նչ նշանակություն կունենա այս հանդիպումը:

Եթե հանդիպումը լինի, գլխավոր կամ միգուցե միակ թեման, որի շուրջ կողմերը կարող են բանակցել, բնականաբար, բազմիցս նշված վստահության մեխանիզմների հաստատման հարցերն են: Ցավոք սրտի, համոզված չեմ, որ կհաջողվի առաջընթաց գրանցել այս հարցերում: Առանց դրա ընդհանրապես իմաստ չունի խոսել ավելի լուրջ սպասումների կամ նպատակների մասին: Շատ էին խոսում նաև նախագահների հանդիպման մասին, բայց հասկանալի է՝ եթե դա չլինի, ընդհանրապես խոսելու բան չկա: Եթե նույնիսկ այս վիճակում հերթական հանդիպումը լինի նախագահների միջև՝ առանց որևէ արդյունքի, դա գուցե ավելի դեպրեսիվ տպավորություն կստեղծի, քան հակառակը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում