Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Le Monde. ԱՄՆ-ն կորցնում է Մերձավոր Արևելքը

Ֆրանսիական հեղինակավոր Le Monde պարբերականն անդրադարձ է կատարել ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղաքականությանը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Այս պահին իրավիճակը Մերձավոր Արևելքում շատ վտանգավոր է: Ավելի վտանգավոր է, քան սովորաբար: «Արաբական գարունը» կարող էր հնարավորություն ստեղծել պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցությունները վերսկսելու համար: Սակայն դա տեղի չունեցավ, և հիմա մենք տեսնում ենք դիրքորոշումների կոշտացում:

Մտահոգության ևս մի պատճառն այն է, որ ԱՄՆ-ն այս պահին կարծես անկարող է ազդել զարգացումների վրա: Եվ խոսքն այստեղ չի վերաբերում ցանկության բացակայությանը. Բարաք Օբամայի բարի մտադրություններն այս հարցում բոլորին են հայտնի: Սակայն ԱՄՆ-ին ոչ բոլորն են լսում: Նրա ազդեցությունն անկում է ապրում: Նրա խոսքերը հենց այդպես էլ խոսքեր են մնում… Իսկ վերջին օրերի իրադարձությունները դրա լավագույն ապացույցն են:

Մայիսի 19-ին Մերձավոր Արևելքին նվիրված ելույթում Օբաման հանդես եկավ 1967 թ. սահմանների շրջանակում պաղեստինյան պետության ստեղծման օգտին: Միաժամանակ ԱՄՆ-ն չմերժեց, Իսրայելի շահերից ելնելով, տարածքային փոփոխությունների տարբերակը: Սակայն հրաշք տեղի չունեցավ: Իսրայելը չի ընդունում նման նախագիծ, և երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեմ է հանդես գալիս: Հինգշաբթի օրը նա դրա վերաբերյալ արտահայտվեց, իսկ ուրբաթ էլ Օբամայի հետ հանդիպման ժամանակ կրկնեց իր տեսակետը:

Հանրապետականների առաջնորդներն օգտվեցին վարչապետի մերժումից՝ ընդունելու դեմոկրատ նախագահի առաջարկը, իսկ Նեթանյահուն էլ խաղարկում է Կոնգրեսի քարտն ընդդեմ Սպիտակ տան: Եվ գրեթե չի էլ կասկածում իր հաղթանակին, քանի որ Օբաման ձգտում է խուսափել Իսրայելի հարցով ցանկացած քննադատությունից:

Բացի այդ, իր ելույթում Օբաման կոչ արեց պաղեստինցիներին հրաժարվել սեպտեմբեր ամսին Պաղեստինի անկախության հարցը ՄԱԿ մտցնելու մտադրությունից: Այդուհանդերձ, Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը չի հետևի Վաշինգտոնիհորդորին, եթե Երուսաղեմը չհամաձայնի բանակցությունների՝ 1967 թ. սահմանների նախապայմանով: Նա պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ: Ստացվում է փակ շղթա…

ԱՄՆ մերձավորարևելյան ձախողումների օրինակներն արդեն շատ են և կարող են հանգեցնել անկայունության: Որպես Իսրայելի ընկեր և արաբական երկրների դաշնակից՝ Ամերիկան հանդես էր գալիս որպես մի պետություն, որն ի վիճակի է առաջ մղել հակամարտության լուծումները և դառնալ դրանց երաշխավորը:

Իսրայելցիներն ու պաղեստինցիները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, որ եթե իրենց միայնակ թողնես, նրանք խաղաղության շուրջ համաձայնության գալու ոչ մի հնարավորություն չեն ստեղծի: Եթե պաղեստինա-իսրայելյան վերջին 20 տարվա անօգուտ բանակցությունների պատմությունը գեթ մի բան ապացուցել է, դա այն է, որ խաղաղության կարելի է հասնել միայն եթե այն պարտադրվի դրսից:

Բայց ո՞վ կարող է դա անել, եթե ԱՄՆ-ն կորցնում է տարածաշրջանում իր ազդեցությունը: Իսկ մենք տեսել ենք, թե ինչ հեշտությամբ են իսրայելցիները, պաղեստինցիները, արաբները, եգիպտացիները անտեսել Վաշինգտոնի հորդորները: ԱՄՆ-ին այս հարցում չի կարող փոխարինել և ոչ մի գերտերություն. Եվրոպան պառակտված է, Չինաստանը հետաքրքրված չէ, Ռուսաստանը դուրս է մնացել մրցավազքից: Շատ հնարավոր է, որ անցումային փուլ ապրող տարածաշրջանը մտնում է երկարատև անկայունության շրջան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում