Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում 8 տարվա ընթացքում իր ընտանիքի հանգստի և ճամփորդությունների վրա ծախսել է ավելի քան 85 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին հաղորդում է Judicial Watch կազմակերպությունը, որի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ գաղտնի ծառայության՝ նախագահի ընտանիքի ծախսերի վերաբերյալ փաստաղթերը։
Նախագահի ընտանիքը տարեկան ծախսել է միջինը 10 միլիոն դոլար։ Վերոնշյալ գումարի մեջ ներառված են նաև անվտանգության , ինչպես նաև մեքենաների վարձակալություն, հյուրանոցների համարների ծախսերը՝ անձնակազմի և ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների համար։
Սա դեռևս վերջնական գումարը չէ։ Նախագահի ընտանիքը ամեն տարի Սուրբ ծնունդն անցկացնում է Հավայան կղզիներում և այս տարին բացառություն չի լինի։ Կազմակերպության տվյալներով՝ 2015թ․ Օբամաների սուրբծննդյան հանգիստն արժեցել է 4․8 միլիոն դոլար։











































