«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ նախընտրական այս շրջանում, երբ բնական գործընթացներ են տեղի ուենում, քաղաքական դաշիքներ են ձևավորվում, «Ազատ դեմոկրատներ»-ը քննարկումներ է և անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ: «Շատ է խոսվում ընդհանուր ընդդիմադիր դաշտի միավորման մասին, բայց այդ մոտեցումն ինձ համար պատկերացնելի չէ, որովհետև կան տարբեր գաղափարական մոտեցումներ, տարբեր տեսլականներ, ավելի շատ իշխանությունն է այդ խայծը գցում»,- նշեց Խ. Քոքոբելյանը՝, միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս պահի դրությամբ չի կարող նշել որևէ քաղաքական ուժ, որի հետ քննարկումներ են տարվում։
Նա հավաստիացրեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ի քաղաքական օրակարգում փոփոխություն չի եղել. «Դեռևս ամիսներ առաջ նշել ենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ը մասնակցելու է ընտրություններին՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին»:
Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ ընտրություններին կուսակցությունը կմասնակցի իր ընդլայնված և լայն կոնսոլիդացված ցուցակով, և անակնկալներ կլինեն:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել է՝ դաշինք կազմելու դեպքում ինքն է գլխավորելու ցուցակը՝ Խ. Քոքոբելյանը նշեց՝ թե ովքեր են ընդգրկված լինելու իրենց ցուցակում, անուններ չի տա՝ պարկեշտությունից ելնելով, քանի որ գործընթացը դեռ ավարտված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: