Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Հակոբ Էլարյանը, վարելով Toyota Camry մակնիշի 37 ՈՏ 777 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 120 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր ընկել ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան, ըստ վարորդի հայտարարության, ապահովագրված է «Կասկո համակարգով», սակայն մեծն ԱՊՊԱ-ն մինչև հիմա չի բարեհաճել վթարի վայր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում