Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Ո՞վ ում դաս կտա

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ ԲՀԿ-ն հզոր կուսակցություն է և խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի առանձին ցուցակով, և այլ կերպ չի կարող լինել: Այդ հայտարարությունն իհարկե միանգամայն բնական կլիներ, և նույնիսկ նման հայտարարությունների կարիք էլ չէր լինի, եթե չլիներ փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը, որի տակ կա նաև ԲՀԿ նախագահի ստորագրությունն ու որով ԲՀԿ-ն ըստ էության պարտավորվում է ձայներ չխլել Հանրապետականից:

Ահա նման պարտավորությունը որևէ կերպ չի տեղավորվում հզոր կամ ուժեղ կուսակցության տրամաբանության մեջ, և նաև չի տեղավորվում ընտրություններում առանձին ցուցակով մասնակցելու տրամաբանության մեջ: Բանը նրանումն է, որ նման պարտավորության առկայությունը ակնհայտ է դարձնում, որ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանական ընտրություններում փակելու է ընդամենը ՀՀԿ-ի թիկունքը:

Սակայն, ուշագրավ է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նախագահական ընտրություններին առանձին մասնակցության մասին: Նա հայտարարել է, որ «այդ մասին կասի հաջորդ դասին»: Թե ինչը նկատի ունեի Գագիկ Ծառուկյանը դաս ասելով, թերևս իրեն է հայտնի: Միգուցե նկատի ունի հենց կոալիցիոն հուշագրի ստորագրումը, որով, ի դեպ, Ծառուկյանը համենայն դեպս գրավոր արգելք դրեց իր նախագահական ընտրություններում առանձին մասնակցության վրա, քանի որ պարտավորվեց ոչ միայն պառլամենտական ընտրություններում չպայքարել Սերժ Սարգսյանի դեմ, այլ նաև նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը:

Երևի թե Գագիկ Ծառուկյանը այնուհանդերձ դասեր է քաղել կոալիցիոն հուշագրի ստորագրումից, հասկացել իր սխալը և այժմ սպասում է մի նոր իրավիճակի, որից հնարավոր կլինի նոր դաս քաղել, կամ միգուցե այս անգամ արդեն ոչ թե քաղել, այլ դաս տալ, ասենք հենց նույն Սերժ Սարգսյանին և նախագահական ընտրությունների գնալ առանձին: Համենայն դեպս հետաքրքրական է, որ Գագիկ Ծառուկյանը կոալիցիոն հուշագրի ստորագրման պատճառաբանություն է բերում այն, որ Սերժ Սարգսյանի դիրքերն էր ուզում ամրացնել երկրի անվտանգությանը վերաբերող ղարաբաղյան բանակցություններում, իսկ ահա նախագահական ընտրությունների վերաբերյալ արդեն չի խոսում այդ մասին, այլ թողնում է հաջորդ դասին: Ինչո՞ւ:

Մի՞թե Գագիկ Ծառուկյանը համարում է, որ այն ժամանակ հարցը լուծված կլինի արդեն: Իսկ միգուցե Ծառուկյանը պարզապես զգացել է, որ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան բանակցություններով մոլորեցրե՞լ է իրեն, շահարկել խնդիրն ու ստորագրել տվել հուշագիրը, իսկ վերջում պարզվել է, որ բանակցություններում ոչ մի դիրք ուժեղացնելու կարիք էլ չկար, ու Գագիկ Ծառուկյանը այժմ Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ նախագահական ընտրություններում նույն հնարքով իրեն ենթարկեցնել արդեն չի ստացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում