Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Վրաստան. բնական աղետների անտեսված զոհերը

Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում ավելի քան 11 հազար ընտանիքներ ներկայումս ապրում են բնական աղետների հետևանքով փլուզված կամ վերականգնման համար ոչ պիտանի տներում: Պետությունը խոստացել է վերաբնակեցնել նրանց, սակայն առաջընթաց գրեթե չի նկատվում, և այս մարդիկ ստիպված են ապրել կյանքի համար վտանգավոր պայմաններում:


Վրաստանի կառավարությանն առընթեր բնապահպանական գործակալության տվյալներով՝ բնական աղետների հավանականությունը հատկապես մեծ է երկրի լեռնային շրջաններում: Գործակալության՝ 2006 թվականին իրականացրած ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են 53 հազար պոտենցիալ սողանքներ, որոնք սպառնում են ընդհանուր առմամբ 1.5 միլիոն հեկտար տարածքների. դրանց 70 տոկոսը գտնվում է բնակեցված շրջանների հարևանությամբ: Ներկայում շուրջ 3 հազար ավաններ ու գյուղեր սողանքների անմիջական սպառնալիքի տակ են գտնվում:  


1987-2010 թվականների ընթացքում ավելի քան 400 մարդ է բնական աղետների զոհ դարձել: 2008-ին սևծովյան Աջարա շրջանում սողանքների հետևանքով երկու ընտանիքների բոլոր անդամները զոհվել էին: Գյուղացիները զգուշացվել էին սողանքի վտանգի մասին, սակայն այդպես էլ չէին վերաբնակեցվել:


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերաբնակեցման գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում: Փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարության տվյալներով՝ 2007-2009 թվականների ընթացքում բնական աղետներից տուժածներին ընդամենը 429 բնակարան է տրամադրվել: Իսկ 2010-2011 թվականների բյուջեում ընդհանրապես նախատեսված չէ միջոցներ հատկացնել այս նպատակով:


Լուսանկարները կատարվել են Վրաստանի արևելյան Մցխեթա-Մթիանեթի շրջանի Մլեթա և Շարախեվի գյուղերում:


1. 2010 թվականի ապրիլին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով Մլեթա գյուղում (Դուշեթիի շրջան) բնակվող մի շարք ընտանիքներ անօթևան են մնացել: Իշխանությունները պնդում են, որ ներկայում չեն կարող ջրհեղեղից տուժած ընտանիքներին նոր բնակարաններով ապահովել՝ փոխարենն առաջարկելով հարևան գյուղում գտնվող դպրոցի շենքը: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի):


2.Մլեթայի բնակիչներն ասում են, որ 2010թ. ապրիլի ջրհեղեղի ժամանակ միայն հրաշքով զոհեր չեն եղել, երբ սողանքի հետևանքով խցանված Արագվի գետը վարարելով գիշերվա ընթացքում հեղեղել էր բնակիչների տները: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի):


3. 87-ամյա Մարիամ Գագաձեն 2010թ. ապրիլի ջրհեղեղի ժամանակ է կորցրել իր տունը: Նրա ընտանիքի անդամներից շատերը լքել են Մլեթան, և Մարիամն իր որդիներից մեկի հետ  ներկայում ապրում է հարևանի տանը: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի):


4. Երբ Մլեթայում հորդառատ անձրևի և ջրհեղեղի վտանգ է լինում, ծնողները 2-ամյա Խաթիային, նրա ութ և մեկ տարեկան եղբայրների հետ միասին ուղարկում են այլ գյուղերում բնակվող իրենց բարեկամների մոտ: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի):


5. Այն տեղը, որտեղ դրված սեղանին Գիգին իր տնային հանձնարարություններն է կատարում, 2010-ի ապրիլի ջրհեղեղի ժամանակ ընկղմվել էր ջրի մեջ: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի):


6. Չնայած Մլեթայում բնակվող ընտանիքների դժվար կացությունը, նրանցից ոչ մեկը չի ընդգրկվել անապահով ընտանիքների աջակցության պետական ծրագրում: Այս ընտանիքներն անգամ չեն ընդգրկվել անհապաղ վերաբնակեցման ենթակա 11 հազար ընտանիքների պաշտոնական ցուցակում: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի):  


7. Մլեթայի բնակիչներն ասում են, որ մշտապես վերահսկում են գետի ջրի մակարդակը, որպեսզի ջրհեղեղի դեպքում կարողանան բավականաչափ ժամանակ ունենալ տարահանման համար: (Լուսանկարը՝Գեորգի Կուպատաձեի):


8. Մլեթայում մնացել են միայն նրանք, ովքեր պարզապես այլ տեղ չունեն գնալու: Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների նախարարությանն Ազգային բնապահպանական գործակալության փորձագետների խոսքերով՝ անհրաժեշտ է վերաբնակեցնել գյուղացիներին: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի): 


9. Անցյալ գարնանը տեղի ունեցած սողանքի արդյունքում Թիանեթիի շրջանի Շարախեվի գյուղում մի շարք տներ են ավերվել, որոնց բնակիչները իշխանությունների աջակցությունն են խնդրում: Փորձագետները նշում են, որ այս շրջանում դեռևս պահպանվում է սողանքների վտանգը: (Լուսանկարը՝Գեորգի Կուպատաձեի): 


10. 84-ամյա Մարթա Մգելիաշվիլին ասում է, որ սողանքից հետո մի շարք պաշտոնյաներ այցելեցին Շարախեվի և խոստացան օգնություն տրամադրել, սակայն այս ուղղությամբ այդպես էլ ոչինչ չի արվել առ այսօր: (Լուսանկարը՝ Գեորգի Կուպատաձեի):   


11. Շարախեվիում բնակվող ընտանիքները վախենում են, որ մեկ-երկու ամսից լեռներում ձյան հալոցքի հետևանքով նոր սողանքի վտանգ կստեղծվի: (Լուսանկարը՝Գեորգի Կուպատաձեի):


Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:













 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում