«Օրենքով գող» Արտյոմ Առաքելյանի կալանման ժամկետը երկարացվել է 72 ժամով՝ հաղորդում է Քննչական հանձնաժողովը:
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Առաքելյանը կասկածվում է առևանգման և սպանության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող «օրենքով գող» Արտյոմ Լիպեցկին (Առաքելյան):
Արտյոմ Առաքելյանը ձերբակալվել էր 2012 թ. հոկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած «օրենքով գողերի» հավաքի ժամանակ և դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման: 2012 թ. ամռանը Առաքելյանը «թագադրվել» է Դեդ Հասանի կլանի կողմից: