Վաշինգտոնի՝ Կիևի հետ համագործակցության գլխավոր պատճառն ուկրաինացիների էներգետիկ անկախության հասնելու ձգտմանն աջակցելն է՝ հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը:
«Դա կարևոր կոմերցիոն նախաձեռնություն է, քանի որ մենք ունենք երկու խոշոր նավթային ընկերություններ, որոնք հետաքրքրված են Ուկրաինայի հետ համագործակցությամբ: Ես համոզվել եմ դրանում՝ հիմնվելով ընկերությունների ղեկավարությունների հետ բանակցությունների վրա»,- հայտարարել է դիվանագետը:
«Նրանք ցանկանում են բերել լավագույն ամերիկյան տեխնոլոգիաները և ամերիկյան փողերը ուկրաինական էներգետիկ ոլորտ»,- հավելել է նա:
Դեսպանի խոսքերով՝ հաջորդ քայլը պետք է լինի թերթաքարային գազի արտադրության համաձայնագրի կնքումը Chevron ընկերության հետ:











































