Ավելի քան 100 հզ մարդ հայտ է ներկայացրել Mars One ծրագրի շրջանակներում դեպի Մարս թռիչքին մասնակցելու համար, հաղորդում է CNN-ը:
Mars One նախագիծը, որը ենթադրում է դեպի Մարս անվերադարձ արշավախումբ, պաշտոնապես սկսել է մասնակիցների ընտրությունը 2013թ. ապրիլից:
Ըստ նախագծողների պլանների՝ առաջին բնակիչները պետք է հայտնվեն Կարմիր մոլորակում տասը տարուց՝ 2023-ի ապրիլի 22-ին:
2015-ի հուլիսին կընտրվեն 24 թեկնածուներ, որոնք հաջորդ յոթ տարիների ընթացքում նախապատրաստվելու են թռիչքին չորս հոգուց բաղկացած խմբերում:









































