Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Ռուսաստանի կոնտր քայլը

Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվացումն ու ընդդիմության և իշխանության միջև երկխոսությունը գրեթե բացահայտորեն պայմանավորվում են արևմտյան ազդակներով:

Այդ կարծիքների համար հիմք է ծառայում նաև այն, որ Արևմուտքը գրեթե բացահայտորեն ողջունում է Հայաստանի ներքաղաքական գործընթացը: Ավելին` այդ գործընթացի փաստացի մեկնարկ հանդիսացած մարտի 1-ի հանրահավաքին, որտեղ Հայ ազգային կոնգրեսը 15-կետանոց «պահանջագիր» ընթերցեց իշխանության համար, բառացիորեն նախորդեց Հայաստանում ժողովրդավարության վիճակի և քաղաքացիական հասարակության հեռանկարի մասին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ելույթը Երևանի պետհամալսարանում: Ելույթի բովանդակությունը, թերևս, աննախադեպ կոնկրետ և բաց էր Հայաստանում ոչ միայն Մարի Յովանովիչի, այլ ընդհանրապես ԱՄՆ բոլոր դեսպանների համար:

Գծագրվում են Հայաստանի ներքաղաքական գործընթացում արևմտյան շահագրգռության տարբեր սցենարներ, տարբեր մոտիվացիաներ: Հիմնականում գերակշռում է Ղարաբաղի և հայ-թուրքական հարցերի շահագրգռությունը, սակայն կան նաև վարկածներ, որ Արևմուտքի համար ժողովրդավարական Հայաստանն իսկապես կարևոր հանգամանք է Հարավային Կովկասի գործընթացները կառավարելու հարցում գործընկեր ունենալու առումով: Կասկած չկա, որ տարածաշրջանի վերափոխման դեպքում Արևմուտքին հարկավոր է այդպիսի գործընկեր:

Այդպիսին չի կարող լինել անորոշ Թուրքիան, չի կարող լինել իսլամական Իրանը և չի կարող լինել խանական Ադրբեջանը: Արևմուտքը այդպիսին փորձեց տեսնել Վրաստանի մեջ, և Վրաստանի նախագահ Սաակաշվիլին զգալի ներդրումներ կատարեց այդ հարցում Արևմուտքին համոզելու համար, որ ընտրությունը ճիշտ է կատարված: Սակայն, ըստ ամենայնի, Վրաստանի ընտրությունն Արևմուտքի համար միջանկյալ է, և Վրաստանը մեր տարածաշրջանում չի դիտվում որպես երկարաժամկետ գլխավոր գործընկեր: Պարզապես Վրաստանը ժամանակավոր պլացդարմ է, մինչև որ Հայաստանում տեղի կունենան այն տրանսֆորմացիոն պրոցեսները, որոնք երկիրը կհանեն խորհրդա-ռուսական մտածողության, հոգեբանության և կարծրատիպերի ճիրաններից ու կդարձնեն իրապես արդիական ու ազատ պետություն, այդպիսով մեր բարդ տարածաշրջանում այն դարձնելով արևմտյան քաղաքականության ռազմավարական գործընկեր: Համենայնդեպս, Հայաստանի հասարակությունը` որպես այդպիսին, այս տարիների ընթացքում Արևմուտքին շատ ավելի վառ ապացույցներ է «ներկայացրել» այդ կարգավիճակի համար առավել նախընտրելի լինելու տեսանկյունից, քան որևէ այլ, այդ թվում և` վրացական հասարակությունը:

Ի վերջո, միայն այդպիսի հանրային բազայի դեպքում է հնարավոր երկարաժամկետ հեռանկարներ կապել տվյալ պետության հետ: Ըստ երևույթին, Հայաստանում սկսված գործընթացների լրջության մասին է վկայում այն, ինչ սկսվել է Վրաստանում, որտեղ մայիսի 21-ին ընդդիմությունը սկսեց ակտիվ զանգվածային ակցիաներ, իսկ մայիսի 25-ը հայտարարված է «ցասման օր»: Ըստ երևույթին, հասկանալով, որ Վրաստանն օգտագործելով որպես միջանկյալ պլացդարմ` Արևմուտքը փորձում է ռազմավարական գործընկերոջ հարց լուծել Հայաստանի գործընթացով, Ռուսաստանը փորձում է զրկել Արևմուտքին այդ միջանկյալ պլացդարմից, քանի դեռ Հայաստանում չի լուծվել ռազմավարականի հարցը:

Գաղտնիք չէ, որ Վրաստանի ներկայիս ընդդիմությունը հանդիսանում է ռուսական շահերի ներկայացուցիչ: Ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ամիսներ առաջ այցելել էր Մոսկվա և ընդունելության արժանացել Պուտինի մակարդակով: Այդպիսով, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը Վրաստանում փորձում է անել այն ամենի հակառակը, ինչ Հայաստանում փորձում է անել Արևմուտքը: Հետևաբար, Վրաստանում տեղի ունեցողն, ըստ երևույթին, բավական կարևոր է դառնում Հայաստանի համար, որովհետև այդ երկրում իրադրության զարգացումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր երկրում:

Եթե փոքր-ինչ կոպիտ և ընդհանրական ձևակերպեմ խոսքս, ապա Վրաստանում ընդդիմության հաղթանակի դեպքում շատ քիչ է հավանական, որ Հայաստանում սկսված ներքաղաքական գործընթացը կարող է մինչև վերջ գնալ մեկնարկի տրամաբանությամբ և հանգել որոշակի նոր իրավիճակի: Եթե Վրաստանում ընդդիմությանը չհաջողվի գահընկեց անել Սաակաշվիլիին, ապա Ռուսաստանին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի Հայաստանում ընդհատել ներքաղաքական առկա գործընթացը և խափանել արևմտյան սցենարները:

Այդպիսին է, թերևս, իրադրությունը ներկայումս, և ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ Վրաստանում ներկայումս իշխանափոխությունը չի բխում Հայաստանում փոփոխությունների հասնելու հեռանկարային շահից: Դժվար է ասել իհարկե, թե Վրաստանում Սաակաշվիլիին գահընկեց անելու հերթական փորձը ինչով կավարտվի Ռուսաստանի համար, սակայն այդ փորձը, թերևս, չպետք է ոգևորի ո՛չ Հայաստանի իշխանությանը ու ո՛չ էլ ընդդիմությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում