Tuesday, 23 04 2024
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Վտանգ կա, որ ճնշումների ներքո, ԵՏՄ-ի նման մի գիշերում ռուսերենը ՀՀ-ում պետական կարգավիճակ ստանա. «Դիսկուրս»

«Դիսկուրս»- ի շրջանակներում անդրադարձ կատարվեց ռուսաց լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ վերջին շրջանում ծավալված քննարկումներին, որոնք սկիզբ առան ՌԴ ԱԳՆ հատուկ հանձանարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությունից հետո, որ նախկին խորհրդային երկրներում ռուսաց լեզվին պետք է տալ հատուկ կարգավիճակ:

«Կարելի էր այդ հայտարարությունը ընդհանրապես անտեսել, եթե մեք վստահ լինեինք մեր ինքնիշխանության վրա,- նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք ԱՊՀ մյուս երկրներում ևս այսպիսի աժիոտաժ եղավ, թե ոչ:

Իշխանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված է , որ ՀՀ պետական լեզուն հայերենն  է: Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին էլ էր Սահմանադրությամբ դա ամրագրված, սակայն Հայաստանում ռուսականացումը մեծ թափ էր ստացել:

«80-կականներին ռուսական դպրոցները համարվում էին բարձր խավի դպրոցներ, պատվաբեր էր այնտեղ սովորելը: Խնդիրը մեր հոգեբանության մեջ էր: Ես շատ անհանգստանում եմ, որ անկախ նրանից, թե ինչ է ամրագրված մեր Սահմանադրությունում, սա կարող է դառնալ ցուցում, և չգրված օրենքով Հայաստանում իսկապես կարող է պետական երկրորդ լեզու դառնալ ռուսերենը:

Չնայած 91թ. Լեզվի մասին օրենք է ընդունվել, որի համաձայն՝ հայ երեխաները պետք է հաճախեն հայկական դպրոցներ, սակայն մինչև այժմ օրենքի խախտումներ են լինում: Մեր մեջ կա օտարամոլությունը, և իշխանություններն էլ, չէի ասի, թե շահագրգռված են լեզուն պահելու հարցում»,- նշեց Ա. Իշխանյանը:

ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն ընդգծեց, որ այս հարցի շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է. «Մեր ԿԳ նախարարը հերքեց ամբողջապես այդ տեղեկությունը: Զարմանալի է, բայց նաև ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանը ևս ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ոչ ոք մեզ չի հետապնդում և չի ուզում ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ներմուծել Հայաստան: Նման քննարկումներ ընդհանրապես չեն եղել»:

Կ. Աճեմյանը նկատեց, որ նոր սերունդը վատ գիտի ռուսերեն և ընդգծեց, որ չպետք է ռուսերենի նկատմամբ վախեր առաջացնել երիտասարդների և երեխաների մոտ, լավ կլինի, որ լավ իմանան այդ գեղեցիկ լեզուն: Կ. Աճեմյանն ընդգծեց, որ ռուս պաշտոնյայի ասածին չպետք է լուրջ վերաբերվել. «Նա այն պաշտոնյան չէ, որը որոշող ձայն ունի»:

Իշխանյանն ընդգծեց, որ վտանգ կա, որ ճնշումների ներքո, ինչպես որ մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտավ ԵՏՄ, ռուսերենն էլ ՀՀ-ում պետական կարգավիճակ կստանա՝ առանց Սահմանադրություն փոխելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում