Իսպանական «Վալենսիա»-ն, որն երեկ համալրվեց պորտուգալացի հարձակվող Հելդեր Պոշտիգայով, մտադիր է ևս մեկ հարձակվողի թիմ բերել, ով կմրցակցի պորտուգալացու, Ժոնասի ու Պակո Ալկասերի հետ:
«Վալենսիա»-ի ղեկավարներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը: Մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ակումբը նոր տրանսֆեր կկայացնի: «Չղջիկներն» իրենց հայացքն ուղղել են դեպի անգլիական ակումբները:
Առաջին հերթին «Վալենսիա»-ն հետևում է «Չելսի»-ի հարձակվողներից երկուսին` Ռոմելու Լուկակուին ու Դեմբա Բային: Ժոզե Մոուրինյոն մեծ հույսեր չի կապում այս խաղացողների հետ, հատկապես` Բայի, ով ծնկի հետ խնդիրներ ունի:








































