Tuesday, 09 06 2026
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ

Երևանի քաղաքապետը ծանոթացել է «ԱՌԴԱ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին

Օրերս Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որոնց կողմից Երևանում և հանրապետության մարզերում իրականացվում են մանկապարտեզների հովանավորման, կարիքավոր ընտանիքների աջակցման, բժշկական և մի շարք այլ ծրագրեր: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարեն Կարապետյանը նախ այցելել է թիվ 154 մանկապարտեզ, որը հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել ու կահավորվել է նոր գույքով և մանկական խաղերով: «ԱՌԴԱ»-ն մանկապարտեզի հովանավորությունը ստանձնել է 50 տարի ժամկետով:

«Շրջելով միջանցքներում ու խմբերում համոզվեցի, որ շատ հոգատար ու կոկիկ աշխատանքներ են իրականացվել: Սա մեր մանկապարտեզներին այլընտրանքային աջակցության դասական օրինակ է,- նշել է Կարեն Կարապետյանը:
Երևանի քաղաքապետը ծանոթացել է նաև հիմնադրամի կողմից մանկապարտեզին հարակից տարածքում կառուցված արհեստագործական ուսումնարանի պայմաններին: Ուսումնարանի դասասենյակները համալրվել են նորագույն տեխնիկական միջոցներով, ինչն ուսումնառության համար կապահովի ավելի նպաստավոր պայմաններ: Ուսումնարանն արդեն համագործակցում է Երևանի արդյունաբերական քոլեջի հետ: Առայժմ գործում են միայն օտար լեզուների և համակարգչային դասընթացների խմբերը: Առաջիկայում ուցուցանվող մասնագիտությունների թիվը զգալիորեն կմեծանա:

Կրթօջախի բակում Կարեն Կարապետյանը խորհրդանշական եղևնի է տնկել:

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բժշկական ծրագրի ընթացքին Կարեն Կարապետյանը հետևել է Նոր Նորք վարչական շրջանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որի հետ «ԱՌԴԱ»-ն համագործակցում է շուրջ 10 տարի: Այժմ էլ հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկել է դիմածնոտային արատների վերականգնման և վիրահատության կարիք ունեցող հանրապետության բոլոր մարզերի երեխաների անվճար վիրահատության ծրագիրը, որում ընդգրկվել են հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մանկատների ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաները:

Ծրագիրն իրականացվում է բժշկական կենտրոնի ու ԱՄՆ ից հատուկ այս նպատակով ժամանած 15 պլաստիկ վիրաբույժների համատեղ ջանքերով: Առաջին փուլում կվիրահատվի 120 երեխա, նույնքան երեխայի վիրահատություն էլ կկազմակերպվի ծրագրի հաջորդ փուլում: Շրջելով հիվանդասենյակներում, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ հատկապես առողջապահական բնագավառում նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են ու անհրաժեշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում