Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի կարծիքով` Քրիշտիանու Ռոնալդուն և Մեսութ Օզիլը գերազանցում են Նեյմարին և Լիոնել Մեսսիին:
«Նեյմարը թե Մեսսի՞ն: Գերադասում եմ Ռոնալդուին, Օզիլին, Իսկոյին: Վստահ եմ, որ նրանք հիանալի ֆուտբոլիստներ են, սակայն իմ ակումբակիցները լավագույններն են»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը, ով խոսել է նաև թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Նախորդ մրցաշրջանում մենք չկարողացանք հասնել այն հաջողություններին, որ նվաճում էինք մինչ այդ: Սակայն ես դրական հիշողություններ եմ պահպանում: Չեմ ցանկանում ատելությամբ լցվել»,- իր խոսքն ավարտել է Ռամոսը:









































