Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ունենք գաղտնի «զենք», որը կփրկի Հայաստանը աշխարհաքաղաքական իմաստով. Ռիչարդ Կիրակոսյան

Թրամփի նախագահության օրոք ամերիկյան քաղաքականության նահանջը կխորացնի Հայաստանի պատանդի վիճակը, բայց մենք ունենք գաղտնի զենք ԱՄՆ Կոնգրեսում, որը կփրկի Հայաստանը աշխարհաքաղաքական իմաստով:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքը շոկային էր շատերի համար Ամերիկայում և նաև՝ ամբողջ աշխարհում, քանի որ նրանք սպասում էին միայն մի սցենարի՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակին, բայց ի հեճուկս գրեթե բոլոր ամերիկյան լրատվամիջոցների և սոցիալական հարցման կենտրոնների կանխատեսումների՝ հաղթեց Դոնալդ Թրամփը, այսպես ասած՝ ոչ ավանդական թեկնածուն, որն աչքի էր ընկնում ծայրահեղական հայացքներով և հայտարարություններով: Առաջին հայացքից սա բավական անհասկանալի է թվում, բայց երբ սկսում ես խոսել մարդկանց հետ, ուսումնասիրել խնդիրները, հասկանում ես, որ կան խորքային բացատրություններ՝ ինչպես ներքին գործոններ, այնպես էլ գլոբալ միտումների որոշակի ազդեցություն: Ի՞նչ զգացիք, որպես ամերիկացի և Քլինթոնի աջակից, իմանալով, որ ընտրություններում հաղթել է Թրամփը, և երկրորդ՝ որպես փորձագետ ինչո՞վ եք բացատրում նրա հաղթանակը:

–  Այո, Դոնալդ Թրամփի ընտրությունը իսկապես շոկ էր և շոկ է այն պատճառով, որ այս թեկնածուն ոչ միայն պրոֆեսիոնալ փորձ չունի կառավարությունում և նույնիսկ ռազմական ոլորտում, այլև նա, փաստորեն, իր առաջին հաղթանակը ընտրություններում տարել է Միացյալ Նահանգների ամենաբարձր պաշտոնի համար պայքարում: Նորընտիր նախագահ Թրամփը ոչ միայն ոչ ավանդական և անսովոր թեկնածու էր, այլև իր հռետորաբանությամբ ինչ-որ տեղ հակասում էր կամ չէր համապատասխանում Հանրապետական կուսակցության հիմնական գաղափարախոսությանը և քաղաքական գծին:

Բայց ընդհանրապես, ինչպես շատ ճիշտ նշեցիք, հետ նայելով այս ընտրություններին՝ նա, որպես թեկնածու, կարողացավ արդյունավետորեն օգտագործել մարդկանց դժգոհությունն ու հիասթափությունը երկրի ներքին իրավիճակից: Իսկ Հիլարի Քլինթոնը զգալի չափով ընկալվում էր որպես իսթեբլիշմենթի կամ համակարգի թեկնածու, որի անկեղծությունն ու ազնվությունը մարդիկ կասկածի տակ էին դնում: Եթե Դեմոկրատական կուսակցությունը մեկ այլ թեկնածու ունենար ընտրություններում, արդյունքը կարող էր այլ լինել: Բայց այժմ շոկն արդեն աստիճանաբար անցնում է, մարդիկ աստիճանաբար ընտելանում են նորընտիր նախագահ Թրամփի հայեցակարգին: Թրամփն արդեն այլ կերպ է իրեն պահում. ընտրվելուց հետո նա հետ է կանգնել իր նախընտրական որոշ խոստումներից, ինչը հույս է ներշնչում, որ շատերի, այդ թվում նաև իմ մտավախությունները չեն արդարանա, և Դոնալդ Թրամփը, որպես նախագահ, չի լինի այնքան վտանգավոր ու աղետալի, որքան սպասվում էր:

Ամեն դեպքում, առայժմ շատ վաղ է դատողություններ անել, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմն առայժմ ամբողջությամբ չի ձևավորվել, և միայն իր առանցքային նշանակությունները ցույց կտան նոր կառավարության բնույթը:

Հայաստանի տեսանկյունից մի բան է պարզ՝ նրա թույլ գիտելիքները ազգային անվտանգության ոլորտում, արտաքին քաղաքականության փորձի պակասը և իր վտանգավոր նախընտրական խոստումները մարտահրավերներ կառաջացնեն Միացյալ Նահանգների համար՝ վերջինիս դնելով բարդ ընտրությունների առջև, ինչն ավելի կարևոր է Հայաստանի և Հարավային Կովկասի համար:

– Ամերիկացի վերլուծաբաններից մեկը հետաքրքիր կարծիք նշեց՝ բացատրելով, թե ինչու պարտվեց Հիլարի Քլինթոնը: Ըստ նրա՝ ընտրությունները ապագայի և ընտրողներին ճիշտ ուղերձներ հղելու մասին են: Քլինթոնը հիմնականում խոսում էր իր անցյալի, անցած ճանապարհի մասին, մինչդեռ Դոնալդ Թրամփը շեշտը դնում էր մարդկանց տնտեսական խնդիրների, նոր աշխատատեղերի ստեղծման, ներգաղթի հարցերի վրա: Փաստորեն, սա կարևոր գործոն է հաղթելու համար:

– Այո, կարող ենք նաև այդպես ձևակերպել: Ի տարբերություն Հայաստանի՝ Միացյալ Նահանգներում թեկնածուները գիտակցում են, որ պիտի նայեն դեպի ապագա և խոստումներ տան, բայց Ամերիկայի ապագայի մասին Թրամփի տեսլականը անհանգստացնող է և վտանգավոր, քանի որ նա հնացած մոտեցումներ ունի ներքին կյանքի մի շարք առանցքային ոլորտների առնչությամբ: Թրամփի արտաքին քաղաքականության տեսլականը նույնպես ավելի շատ անցյալի, քան ապագայի մասին է, որով կարող է սկսվել Միացյալ Նահանգների միջազգային մեկուսացման նոր շրջանը, նահանջ կատարվել գլոբալ հանձնառություններից և դաշինքներից, ինչն, իհարկե, վտանգավոր է:

– Մեկուսացումը հիմնականում հանրապետականներին բնորոշ քաղաքական գիծ է, այդպես չէ՞:

– Ոչ, պարտադիր չէ, որ դա վերաբերի ողջ Հանրապետական կուսակցությանը: Մեկուսացումը Թրամփի պարզունակ մեկնաբանությունն է, օրինակ՝ այն հարցի, թե ինչպես կարելի է հարաբերվել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Սա զգալիորեն տարբերվում է Հանրապետական կուսակցության հիմնական քաղաքական գծից, որը շատ ավելի ագրեսիվ է և շատ ավելի հակված Ռուսաստանի հետ առճակատման: Ավելի լայն համապատկերում ԱՄՆ Կոնգրեսը հավասարապես կարևոր նշանակություն ունի արտաքին քաղաքականության մեջ, ուստի Թրամփի համար այնքան էլ հեշտ չի լինի իր որոշումներն իրականացնել, և բացի այդ՝ նա ավելի շատ կենտրոնացած կլինի ներքին խնդիրների, քան արտաքին քաղաքականության վրա: Վտանգավորն այստեղ այն է, որ Միացյալ Նահանգները կարող է բավարար չափով ներգրավված չլինել միջազգային գործընթացներին, և այն, որ Թրամփը ռազմավարական մոտեցում չունի արտաքին քաղաքականության նկատմամբ: Մյուս պետությունները՝ ներառյալ Չինաստանը և Ռուսաստանը, կարող են լրացնել այս բացը:

– Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում մի շարք տարօրինակ և շոկային հայտարարություններ է արել առաջին հերթին Միացյալ Նահանգների դաշնակիցների մասին, օրինակ՝ որ ինքը համոզված չէ, որ Միացյալ Նահանգները պիտի երաշխավորի Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանությունը: Որքանո՞վ կարող ենք կանխատեսել Թրամփի արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով այն, թե ում է նա ընտրել վարչակազմի մի քանի առանցքային պաշտոններում նշանակելու համար, մասնավորապես՝ գեներալ Մայքլ Ֆլինը նշանակվելու է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, իսկ Միթ Ռոմնին, կարծես թե, պետքարտուղարի ամենահավանական թեկնածուն է:

– Շատ լավ հարց եք տալիս: Նախևառաջ, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար դիտարկվող թեկնածուներից և ոչ մեկը արտաքին քաղաքականության մեծ փորձ կամ հետաքրքրություն չունի, ուստի սա մտահոգիչ է: Երկրորդ գործոնը Թրամփի նախընտրական խոստումներն ու դրամատիկ հայտարարություններն են, որոնք արդեն իսկ խթանել են այլ երկրների արձագանքը, նկատի ունեմ՝ Ռուսաստանը և նույնիսկ Չինաստանը սկսել են նկատել թուլություն Միացյալ Նահանգների կողմից, դաշնակիցների նկատմամբ հանձնառության պակաս, հետևաբար պիտի սպասենք, որ նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն ստուգելու կամ փորձելու է նախագահ Թրամփին և իր արձագանքը: Այսպիսով, մոտ ամիսների օրացույցում տեսնում ենք ուղղակի մարտահրավեր և ճգնաժամ արտաքին քաղաքականության մեջ:

– Ամերիկացի փորձագետներն ասում են, որ Ձեր նշած փորձությունը կամ ստուգումը Պուտինի կողմից արտահայտվելու է, մասնավորապես, Բալթյան երկրներ Ռուսաստանի զորքերի ռազմական ներխուժմամբ:

– Այո, ակնհայտ է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունից առաջին հերթին տուժելու են Ուկրաինան և Վրաստանը, քանի որ կթուլանա ամերիկյան աջակցությունը Վրաստանի ջանքերին՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին, և կարող է ճգնաժամ առաջանալ Կիևի իշխանություններին ամերիկյան օգնության հարցում: Բայց իրական փորձությունը կարող է լինել Բալթյան երկրներում: Հետաքրքիրն այն է, որ այս միտումն արդեն իսկ զարգանում է, բայց իրականում ակտիվության կենտրոնը ոչ թե Բալթիկան է, այլ Բելառուսը, և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ու Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև անցկացվող հանդիպումները ցույց են տալիս, որ Բելառուսն է Բալթյան տարածաշրջանի անվտանգության բանալին, և շատ հնարավոր է, որ Ռուսաստանը հենց Բելառուսի տարածքով փորձի ներխուժել Բալթյան երկրներ և փորձարկել ու ստուգել Բալթիկայի անվտանգությունը:

Իսկ նախկին Խորհրդային Միության տարածքից դուրս առանցքային մարտահրավեր է լինելու Սիրիան: Թրամփը կցանկանա գործարք կնքել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման պայմանի դիմաց:

– Եկեք քննարկենք երկու կարևոր ուղղություն. առաջինը՝ Միացյալ Նահանգները կշարունակի՞ մնալ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի առաջնորդը: Երկրորդը՝ ինչպե՞ս եք պատկերացնում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք:

– Միայն այն փաստը, որ այդպիսի հարց եք տալիս, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների՝ Արևմուտքի առաջնորդը լինելու հեռանկարը հարցականի տակ է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբևէ Արևմուտքի առաջնորդությունը հարցականի տակ չի դրվել: Սա ոչ միայն հարց է, այլև արտացոլում այն փաստի, որ ուժի կենտրոնները փոխվում են աշխարհաքաղաքական այն բևեռում, որը մենք անվանում ենք Արևմուտք, փոխվում են՝ Վաշինգտոնից տեղափոխվելով Բրյուսել, Բեռլին և այլն: Եվրոպական մայրցամաքը ստիպված է լինելու իր վրա վերցնել արևմտյան դաշինքի առաջնորդության բեռը՝ ներառյալ ՆԱՏՕ-ն: Սա լուրջ խնդիր է և մարտահրավեր՝ հաշվի առնելով եվրոպական քաղաքականության և ռազմական պաշտպանության թուլությունը:

– Եվ սա դրական զարգացում է Ռուսաստանի համար:

– Շատ առումներով՝ այո: Եթե նայենք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների հեռանկարին՝ Թրամփը պատրաստ է հարմարվել Պուտինի շահերին Ռուսաստանին հարակից կամ մերձավոր երկրներում: Թրամփի աշխարհայացքը հետևյալն է, որ նախկին խորհրդային երկրները՝ Կովկասից մինչև Բալթիկա և Կենտրոնական Ասիա, Պուտինի ազդեցության ոլորտներն են: Սա շատ վտանգավոր է, բայց սա ցույց է տալիս Թրամփի աշխարհընկալումը. Մերձավոր Արևելքը, Եվրոպան և մյուս տարածաշրջաններն ու գոտիները այլ նշանակություն ունեն նրա համար: Սա սպառնալիք է նախկին խորհրդային երկրներից շատերի անկախությանն ու ինքնիշխանությանը:

– Միացյալ Նահանգները կշարունակի՞ իրականացնել «Ռուսաստանի զսպման» քաղաքականությունը, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ ոչ: Սպասվում է, որ Թրամփի վարչակազմը կթուլացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Պատժամիջոցները կարող են թարմացվել ամերիկյան կողմի և եվրոպացիների հաջորդ հանդիպմանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերին, բայց դրանից հետո պատժամիջոցները հարցականի տակ են:

– Իսկ ընդհանրապես, հարաբերությունների ի՞նչ համակարգ եք տեսնում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև:

– Անկեղծ ասած՝ Թրամփն ու Պուտինը շատ նման են իրար, թեև ի հեճուկս Թրամփի պատրաստակամության՝ ընդունելու Պուտինի շահերը, պիտի ակնկալենք, որ Ռուսաստանը, ինչպես սովորաբար լինում է, կստուգի Արևմուտքի մտադրություններն ու հանձնառությունը դաշնակիցների հանդեպ: Սա նշանակում է, որ այս երկու գործիչները կարող են շատ տարբեր բանակցողներ լինել՝ հատկապես անձերի տեսանկյունից. այս երկուսը արտաքին քաղաքականության «ալֆա-արուներն» են, և նրանց մոտեցումները խիստ տարբեր են Հիլարի Քլինթոնի կամ Բարաք Օբամայի մոտեցումներից:

Մենք փոքր-ինչ անհանգստացած ենք, քանի որ Թրամփի վարչակազմը կարող է չունենալ բավարար փորձ կամ կարողություն Ռուսաստանի հետ լիարժեքորեն գործ ունենալու համար:

Հայաստանի համար կարևորն այն է, որ նախագահ Թրամփի օրոք ամերիկյան քաղաքականության անբավարար ներգրավումը լավ բան չէ, քանի որ Հայաստանը, որպես փոխլրացման քաղաքականությանը հետևող երկիր, ստիպված է հակադրել արևմտյան քաղաքականության ներգրավումը Ռուսաստանի շահերին և օգտագործել այս հանգամանքը, բայց դժբախտաբար, իմ կողմից նշված հեռանկարը կարող է խորացնել Հայաստանի պատանդի վիճակը:

Մեզանում կան մտավախություններ, որ եթե Թրամփը գործարք կնքի Պուտինի հետ, կարող է Ռուսաստանին զիջել Միացյալ Նահանգների համար ոչ այնքան կարևոր տարածաշրջան ավելի կարևոր տարածաշրջանի դիմաց, և այդ տարածաշրջանը կարող է լինել հենց Հարավային Կովկասը: Ի՞նչ կասեք այս տեսակետի մասին:

– Այո, դա հնարավոր է, քանի որ մյուս գործոնը այս համատեքստում Ադրբեջանն է: Վտանգն այն է, որ Ռուսաստանը շարունակում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ վերջինիս ավելի շատ զենք վաճառելու նպատակով: Ուստի Ղարաբաղյան խնդրի տեսանկյունից ուղղակի ազդեցությունը շատ վտանգավոր է և ռիսկային, որովհետև հնարավոր է՝ Ռուսաստանին թույլատրվի միակողմանի նախաձեռնություն Ղարաբաղի հարցում՝ մասնավորապես ռուս խաղաղապահ զորքեր տեղակայելով հակամարտության գոտում, ինչը կլինի հօգուտ Ադրբեջանի: Եվ այդ դեպքում Ադրբեջանը ամերիկյան և արևմտյան քաղաքականության ոչ բավարար ներգրավման հետևանքով ստիպված կլինի գործարք կնքել Ռուսաստանի հետ:

– Այդ դեպքում ի՞նչ ռազմավարություն պիտի որդեգրի Հայաստանը:

– Հայաստանը պիտի խորացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Արևմուտքի ու Եվրամիության հետ՝ փորձելով վերականգնել հավասարակշռությունը: Մյուս առավելությունը Հայաստանի գաղտնի զենքն է. ինչ էլ լինի Թրամփի վարչակազմի հետ, ինչպես էլ որ նա գործի, հայամետ լոբբիի 97 տոկոսը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսում, և ամերիկահայ լոբբին Կոնգրեսի ներսում կկարողանա հակազդել կամ հավասարակշռել Թրամփի քաղաքականության ցանկացած բացասական դրսևորում Հայաստանի համար: Սա է, որ հավանաբար կփրկի Հայաստանը աշխարհաքաղաքական իմաստով: Իսկ Ադրբեջանը և Թուրքիան շատ բարդ կացության մեջ են հայտնվել այս առումով, քանի որ կորցրել են աջակցության զգալի մասը ամերիկյան կառավարության մեջ: Ամերիկահայ լոբբին այժմ նույնիսկ ավելի ուժեղ է, քան նախկինում էր:

– Ի՞նչ հարաբերություններ կկառուցի Թրամփը Էրդողանի և Ալիևի հետ:

Հետաքրքիրն այն է, որ Ալիևի կառավարությունը նախկինում բիզնես-հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, ինչը հիմա ավելի դժվար կլինի շարունակել Թրամփի համար:

Ինչ վերաբերում է Թուրքիային, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը արդեն հրապարակել է բաց նամակ՝ կոչ անելով նոր, ավելի բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Չենք կարող ասել, որ սա շատ խելացի քայլ է, բայց ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները մտահոգված է «Իսլամական պետության» դեմ պայքարով և Սիրիայի հակամարտությամբ և ուզում է համագործակցել Թուրքիայի հետ:

– Մայքլ Ֆլինը շատ կարևոր պաշտոնյա է այս համատեքստում, այդպես չէ՞:

Դժբախտաբար, այո, նա կարող է շատ կարևոր դեմք լինել Թրամփի քաղաքականության համատեքստում, բայց նա շատ անկարևոր մարդ է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության տեսանկյունից, նա շատ վտանգավոր է ու անխոհեմ:

– Ի՞նչ է սպասվում Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերություններին:

– Այն, ինչ արդեն իսկ տեսնում ենք, վտանգավոր միտում է: Թրամփի թիմը նշել է, թե իրենք գոհ չեն Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը ստորագրվել է նախագահ Օբամայի օրոք: Երկրորդը՝ նախագահ Թրամփի առաջին արտասահմանյան այցելությունը արդեն ծրագրված է. նա առաջինը կայցելի Իսրայել, և նաև վարչապետ Նեթանյահուն է գալու Վաշինգտոն: Սա նշանակում է, որ իսրայելա-ամերիկյան դաշինքը միայն խորանալու է և հանգեցնելու է իսրայելա-պաղեստինյան բանակցությունների և երկու պետությունների ստեղծման տարբերակով հիմնախնդրի լուծման: Եվ ըստ էության, Իսրայելն է թելադրելու ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում:

– Կարծում եք՝ միջուկային համաձայնագիրն այժմ վտանգի տա՞կ է, որովհետև իրականում դա երկկողմ համաձայնագիր չէ, որպեսզի Միացյալ Նահանգների որոշմամբ լուծարվի:

– Շատ ճիշտ նկատառում է: Անկախ նրանից, թե ինչ է ասել Թրամփը քարոզարշավի ընթացքում, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նորընտիր նախագահ Թրամփին հիշեցրել է, որ դա բազմակողմ պայմանագիր է, ոչ թե Իրանի ու Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիր, բայց Միացյալ Նահանգները կարող է փորձել թուլացնել այդ համաձայնագիրը:

– Ընդհանրապես ի՞նչ դինամիկա է եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում դեմոկրատների և հանրապետականների կառավարությունների օրոք, ի՞նչ տարբերություն կա, և ի՞նչ է ցույց տալիս փորձը: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, պատասխանելով այս հարցին, նախորդ շաբաթ Երևանում կայացած ասուլիսի  ժամանակ նշեց, որ Միացյալ Նահանգները հավասարապես ներգրավված է եղել Մինսկի խմբի գործընթացին թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների վարչակազմերի օրոք: Ի՞նչ կասեք այս հարցի մասին:

– Մենք չպետք է սպասենք որևէ փոփոխություն Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ Մինսկի խմբի ներսում կամ Ղարաբաղյան հարցում: Վտանգն այն է, որ փոխվում է ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Ռուսաստանի քաղաքականությունը՝ դառնալով ավելի ադրբեջանամետ, և ուժեղանում է Ռուսաստանի ցանկությունը խաղաղապահ զորքեր մտցնելու հակամարտության գոտի կամ միակողմանի լուծումներ տալու հակամարտությանը: Միացյալ Նահանգների, պետքարտուղարության, դիվանագիտական ինստիտուտների քաղաքականությունը շարունակվելու է, բայց դա ավելի շատ Թրամփի արհամարհանքի ու անտեսման հետևանք է, քան իր որոշման, այսինքն՝ Միացյալ Նահանգները առաջվա պես ներգրավված կլինի Մինսկի խմբի գործընթացին, որևէ բան չի փոխվի, բայց ավելի շատ կճանաչվի Ռուսաստանի ուժն ու ազդեցությունը նույնիսկ Մինսկի խմբի ներսում:

– Գուցե սխալվում եմ, բայց Ռուսաստանը Թրամփի ընտրությունից հետո չափազանց ակտիվ է դարձել տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում՝ ավելի շատ սպառնալով Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը ամենատարբեր ուղղություններով, ուժեղացնելով ռազմական ներկայությունը, անգամ հավակնություններ ներկայացնելով հայերենի նկատմամբ, բարձրացնելով ռուսերեն լեզվի կարգավիճակի հարցը:

– Դուք ճիշտ եք ավելի լայն համատեքստում: Այո, Ռուսաստանը ակտիվացել է նախկին Խորհրդային Միության տարածքում իր այն ընկալման պատճառով, որ Թրամփն ավելի թույլ նախագահ է լինելու: Թեև իրականում Ռուսաստանը ակտիվացել է Հայաստանում և այս տարածաշրջանում ավելի շատ Հայաստանի, քան թե Միացյալ Նահանգների թուլության պատճառով: Ավելին, սա Ռուսաստանի արձագանքն է ապրիլյան և հուլիսյան իրադարձություններին: Ռուսաստանը գիտակցում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում խորը ճգնաժամ է, Մոսկվան ստիպված է ավելին անել՝ վերականգնելու Հայաստանի վստահությունը Ռուսաստանի հետ գործընկերության հանդեպ: Այսքանով հանդերձ՝ կարծում եմ, որ Ռուսաստանը կարճաժամկետ է մտածում և շատ գոռոզամիտ կերպով է գործում Հայաստանի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի հետ հարաբերությունների:

– Իսկ ինչպե՞ս Ռուսաստանը կդրսևորի իրեն այժմ Ղարաբաղյան հարցում, պե՞տք է սպասենք շփման գծում նոր սադրանքների:

– Պիտի սպասենք երկու զարգացում, առաջինը Մոսկվայի և Բաքվի բանակցություններն են զենքի վաճառքի մասին նոր համաձայնագրի շուրջ, որը կավարտվի կարճ ժամանակում: Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ զորախումբ ստեղծելու գաղափարը շատ վտանգավոր է, որը Ռուսաստանի համար կարող է դառնալ մեխանիզմ կամ անցումային միջոց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորքեր տեղակայելու համար: Իսկ Ադրբեջանը ճկուն կերպով խաղում է Ռուսաստանի հետ՝ շահարկելով, օրինակ, Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը:

– Այսինքն՝ Ռուսաստանը պահպանում է Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու նպատակը:

– Դա բնական է Ռուսաստանի համար: Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանն ուներ ռազմական ներխուժման հիմքեր՝ պատճառաբանելով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներն ունեն ՌԴ անձնագրեր, և ինքը պարտավոր է պաշտպանել Ռուսաստանի քաղաքացիներին: Սրանցից որևէ մեկը առկա չէ Լեռնային Ղարաբաղում, ուստի սա կարող է ռիսկային քայլ լինել Ռուսաստանի ուժն ու ազդեցությունն ավելացնելու նպատակով:

– Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացը Ղարաբաղյան հարցի շուրջ մոտակա ամիսներին, և որքանո՞վ են հնարավոր հակամարտության նոր սրացումները շփման գծում:

Մի կողմ թողնելով ամերիկյան և ռուսական գործոնները՝ իրականում միակ երկիրը, որը կարող է սպառնալ կայունությանը և սադրել ռազմական իրավիճակի սրացում, Ադրբեջանն է: Պիտի սպասենք նոր հարձակում Ադրբեջանի կողմից՝ հիմնականում այն պատճառով, որ ռազմական հարձակումը Ղարաբաղի և նույնիսկ Հայաստանի դեմ չափից ավելի գայթակղիչ է Ադրբեջանի նախագահ Ալիևի համար՝ երկրի բնակչությանը ներքին խնդիրներից շեղելու նպատակով:

Երկրորդը՝ Ադրբեջանն ունի դիվանագիտական ռազմավարություն, որն իրականում ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմավարական. այն շարունակում է մնալ առավելապաշտական, հետևաբար Ադրբեջանը հետաքրքրված չէ դիվանագիտությամբ և առայժմ հույսը դնում է ռազմական ուժի կամ սպառնալիքի կիրառման վրա:

– Իսկ ո՞րն է մեր դիվանագիտական ռազմավարությունը:

– Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուժեղ դիրքերում է, բայց միևնույն է՝ մենք շարունակում ենք արձագանքել և օգտվել Ադրբեջանի, երբեմն էլ նաև Թուրքիայի սխալներից: Հայկական կողմն ավելի նորարար ու ստեղծագործ պիտի լինի: Օրինակ,՝ մեկ գործնական գաղափար՝ մերժել Մինսկի խմբի հետ հանդիպումը, բանակցությունների վերսկսումը, քանի դեռ ճնշում չի գործադրվել Ադրբեջանի վրա Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տրված իր նախկին խոստումները կատարելու համար: Կարող եմ առաջարկել մեկ այլ գաղափար. օրինակ՝ Հայաստանի նախագահը կարող է նշանակել հատուկ նախագահական դեսպանորդ, որը կզբաղվի Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններով, կամ մենք նույնիսկ կարող ենք առաջարկել մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես ենք պատկերացնում խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում: Այլ կերպ ասած՝ պիտի ցուցադրենք հայկական և ադրբեջանական կողմերի հակադիր մոտեցումները Ղարաբաղյան հարցում, Հայաստանը՝ որպես ղարաբաղյան հարցում չափավոր մոտեցում ունեցող կողմ, և Ադրբեջանը՝ որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը և միջազգային հանրությանը:

– Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում բաց թողեցինք կարևոր մի նորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լքում է իր պաշտոնը:

–  Հետաքրքիրը ոչ թե այն փաստն է, որ դեսպան Ուորլիքը լքում է իր պաշտոնը, այլ այն, որ նա աշխատանքի է ընդունվել ռուսական փաստաբանական ընկերության Վաշինգտոնի գրասենյակում: Սա անակնկալ է: ԵԱՀԿ Մինսկի խմբում այս փոփոխությունների իրական ազդեցությունը հետևյալն է. փաստորեն, ԱՄՆ համանախագահը լքում է իր պաշտոնը, ֆրանսիացի նոր համանախագահը վերջերս է ստանձնել իր պաշտոնը, ինչը նշանակում է, որ իրականում ռուսաստանցի համանախագահը դառնում է ամենափորձառու և ամենաշատ գիտելիքներ ունեցողը Մինսկի խմբի ներսում, և, բնականաբար, նա խրախուսելու է Ռուսաստանի առաջնորդությունը հակամարտության կարգավորման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում