Սերբիայի իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս դուրս չգալ տնից ու շատ հեղուկ խմել, քանի դեռ ջերմաստիճանը պահպանվում է 40 աստիճանի մակարդակում, հայտնում է RIA Novosti-ն:
Բելգրադի կենդանաբանական այգու կենդանիներին անհրաժեշտ է ջատ ջուր՝ նրանց մշտապես ցողում են ջրով: Բացի այդ՝ այգու աշխատակիցները նշում են, որ կենդանիների սննդակարգի մեջ ավելացել է մրգերի ու բանջարեղենի քանակը: Գետաձիերի սիրած բանջարեղենը, օրինակ, ձմերուկն է:
Շոգերը պահպանվում են նաև Հունգարիայում: Մարդիկ տապից փրկվում են քաղաքային հրապարակների լողավազաններում լողալով:









































