Օգոստոսի 9-ին, ժամը 08.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 50 հասցեի («Շեն Դեկոր» խանութ սրահ) մոտակա ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 09.31-ին փրկարարները Շիրակի փողոցի Օդանավակայանի թիվ 50 հողակտորի մոտակա ջրանցքից դուրս են բերել 1942 թ. ծնված Կ. Ֆ.-ի դին և հանձնել իրավապահ մարմիններին: