Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ասադն ասել է՝ մինչև աշուն հարցերը լուծված կլինեն. առաջին անգամ սիրիական իշխանությունները ժամկետ են նշում

«Սիրիան այն երկրներից է, որի շուրջ ոչ միայն տեղեկատվությունն է շատ, այլ նաև՝ ապատեղեկատվությունը: Ամենակարևոր երկու թեմա կա Սիրիայի հետ կապված` նախագահ Բաշար Ալ-Ասադի վրա մահափորձը և սիրիական իսլամականների և քրդերի միջև լարված իրավիճակը: Սրանք համաշխարհային մամուլի կիզակետում են»,- լրագրողներին տեղեկացրեց արևելագետ Սուրեն Մանուկյանը:

Նա նշեց, որ ակնհայտ է` սիրիական իշխանությունները նախաձեռնություններն իրենց ձեռքն են վերցրել՝ սկսած մայիսի վերջից և հունիսի սկզբից, երբ սիրական զորքերը գրավեցին մեկ տարի առաջ կորցրած Քուսեյր քաղաքը, որը կապում էր Սիրիան Լիբանանի հետ: Ըստ նրա`եթե քարտեզին նայենք, կտեսնենք, որ դա ամենակարճ ճանապարհն է Լիբանանից դեպի Հյուսիսային Սիրիա, հենց այդ ճանապարհով էր կատարվում սիրիական ընդդիմությանը զենքի ու ֆինանսների մատակարարումը: Գրավեցին և սկսեցին Հալեպի օպերացիան:

«Հայտարարվեց, որ դա բոլոր ճակատամարտերի մայրն է: Սա Բաշար Ալ-Ասադի բնորոշումն է, այնինչ Հալեպի համար պայքարն արդեն տասնմեկ ամիս է` տևում է, բայց հիմա սիրիական զորքերն իրական ժամկետ նշեցին, որ պետք է ավարտեն այս օպերացիան»,- ասաց արևելագետը:

Նրա խոսքերով` Բաշար Ալ-Ասադն ասել է, որ մինչև աշուն հարցերը լուծված կլինեն։ Սա, ըստ բանախոսի, առաջին անգամ է, որ սիրիական իշխանությունները հստակ ժամկետ են նշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում