«Խնձորային» ֆորումի ակտիվիստները վերջին iOS7-ում հայտնաբերել են մենյուի կետ, որտեղ մեխանիկորեն պահպանվում են օգտատերերի սիրելի վայրերն ու այցելությունների քանակը: Այն կարելի է անջատել, բայց դրա համար iPhone-ի տերը պետք է լավ ուսումնասիրի կարգավորումները: Քարտեզն ու վայրերի ցուցակը գտնվում է Settings / Privacy / Location Services / System Services / Frequent Locations բաժնում:
Ինչ վերաբերում է Android 4.3 օպերացիոն համակարգին, ապա այն «ուրախացրել է» իր բոլոր երկրպագուներին ոչ միայն Bluetooth տեխնոլոգիայով, այլև ցանցի անդադար սքանավորմամբ, նույնիսկ երբ անջատված է Wi-Fi-ը:
Այդ գործառույթը փաստորեն այլընտրանք է մշտապես միացված GPS-ին, ինչը ենթադրում է, որ հեռախոսի գտնվելու վայրը որոշվում է մեխանիկորեն և կիրառվում է հավելվածներով:










































