Luiz Security խմբավորման 21-ամյա ցանցահեն Ռեյնալդո Ռիվերան, ով մեղադրվում է Sony Pictures Entertainment ընկերության տեղեկատվական ցանցը կոտրելուն մասնակցելու մեջ, Լոս Անջելեսում դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ռիվերան իշխանություններին է հանձնվել դեռևս 2012թ.-ի օգոստոսի վերջին՝ Արիզոնա նահանգի վարչական կենտրոնում՝ Ֆինիքսում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լոս Անջելելսի դատարանի ատենակալները նրան մեղավոր են ճանաչել պաշտպանված համակարգչում չարտոնագրված ներխուժման մեջ, որը պատկանում է վերոնշյալ ընկերությանը: Հանցագործությունը կատարվել է 2011-ի մայիսին և հուլիսին:
Ռիվերան դատապարտվել է 366 օրվա ազատազրկման, որից հետո 13 ամիս նա կենթարկվի տնային կալանքի: Բացի այդ, նա դատապարտվել է նաև 1000 ժամվա հասարակական աշխատանքի:











































