Wednesday, 24 04 2024
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս

Ի՞նչ դեր ունի պոռնոգրաֆիան Հայաստան-ԵՄ հարաբերություններում (տեսանյութ)

Եվրամիություն-Հայաստան գործակցության շրջանակում բարեփոխումների վերաբերյալ օրերս տեղի ունեցած աշխատաժողովում արտառոց բան էր տեղի ունեցել, ինչի մասին պատմող կադրերը հայտնվեցին նաև համացանցում:

Աշխատաժողովին մասնակից հայաստանցի պաշտոնյաներից մեկը աշխատանքի ընթացքում հեռախոսով ինտերնետ է մտել և պոռնո էր դիտում: Այս իրադարձությունը թվում է մի զվարճալի մանրուք, սակայն իրականում այն շատ բնորոշ միջադեպ է, որից պարզ է դառնում, թե ինչու են Հայաստանում այսպես ասած եվրաինտեգրացիայի գործընթացի արդյունքները գրեթե նույնքան խայտառակ. որովհետև Հայաստանի իշխանական համակարգի համար այդ ինտեգրացիան սահմանափակվում է միայն սեռական ընկալումներով, տեխնոլոգիական առաջընթացի միջոցով պոռնոյի հասանելիությամբ, երբ պոռնոն քեզ հետ է ամենուրեք:

Պատահական չէ, որ Հայաստանի հասարակությունն էլ Եվրոպա ասելով, Եվրոպական չափանիշներ ասելով նկատի է առնում առաջին հերթին սեռական փոքրամասնություններին: Այդ աշխատաժողովը, և ընդհանրապես Հայաստանում եվրաինտեգրացիայի աշխատանքները, Եվրամիության հետ գործակցության գործընթացը ղեկավարում է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հազիվ թե այդպիսի ղեկավարության պայմաններում հնարավոր լիներ այդ աշխատանքների ընթացքում ավելի լուրջ զբաղմունք ակնկալել, քան այն, ինչով զբաղվում է դրա մասնակիցներից մեկը: Երևի թե կասկած չկա, որ մյուս բոլոր մասնակիցներն էլ նույն բանով էին զբաղվում, կամ կզբաղվեին, եթե հեռախոսով ինտերնետ մտնելու հնարավորություն ունենային կամ ձևը իմանային: Այդ ամենն իհարկե վկայում է եվրաինտեգրացիայով զբաղվող մեր քաղաքական իշխանության քաղաքական իմպոտենտության մասին:

Դա իհարկե նորահայտ փաստ չէ, պարզապես դրսևորման ձևն է նոր, նոր ապացույց է, այսպես ասած գործով ի հայտ եկած նոր հանգամանք: Թե չէ որևէ մեկի համար երևի թե գաղտնիք չէ, թե ինչ է իրականում մեր պաշտոնյաների մտքում, գաղտնիք չէ, որ նրանց համար պաշտոնական լիազորությունները ոչ թե հասարակությանը ծառայելու, այլ իրենց բնազդները բավարարելու հնարավորություն են միայն: Ընդ որում, ամենևին կարևոր էլ չէ, թե ինչ աստիճանի պաշտոնյա էր եվրասեռագարը, որովհետև եթե ինչ որ մեկը իրեն թույլ է տալիս Եվրամիություն-Հայաստան աշխատաժողովի ընթացքում այդպիսի բաներով զբաղվել, ուրեմն նա խորապես համոզված է, որ իրականում նույն բանով զբաղված են բոլորը, կամ առնվազն բոլորի մտքերը` վերից վար: Այլապես Հայաստանի որևէ չինովնիկ իրեն թույլ չէր տա զբաղվել մի բանով, ինչն ընդունված չէ իշխանական համակարգում, այլապես նա այնքան ինքնամոռաց չէր տարվի այդ զբաղմունքով, որ չնկատեր իր ուսի վրայից աշխատող տեսախցիկը:

Այս ամենը թերևս պետք է արժանանա եվրաչինովնիկների լրջագույն ուշադրությանը, որպեսզի նրանք Հայաստանի իշխանության հետ ինտեգրացիոն գործընթացներում իրենց հիացմունքները արտահայտելիս գիտենան, թե իրենց հետ աշխատաժողովներում իրականում ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը, և թե այդ իշխանության մոտ Եվրոպա անունն ընդամենը ինչ իրական ասոցիացիաներ է առաջացնում:

Տեսանյութը` www.slaq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում