Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կարո Մուրադը մտերիմ է Սյուզի Կենտիկյանի հետ, բայց դեմ է կանանց բռնցքամարտին (տեսանյութ)

Այսօր «Տեսակետ» ակումբի հյուրերն էին IBF intercontinental վարկածով չեմպիոն Կարո Մուրադն ու նրա եղբայրը` դարձյալ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կոկո Մուրադը: Ասուլիսի սկզբում Կարոն ներկայացրեց մայիսի 7-ին նվաճած չեմպիոնական գոտին, այնուհետև պատմեց մարտից ու իր կյանքից:

«Վերջին մենամարտս եղել է մայիսի 7-ին, որում հաղթել եմ այս գոտին և ճանաչվել IBF intercontinental-ի չեմպիոն»: IBF-ի վարկանիշային աղյուսակում արդեն երրորդն եմ: Հուսով եմ, որ մինչև տարվա վերջը կմենամարտեմ աշխարհի չեմպիոնի գոտու համար և հաղթանակով կվերադառնամ հայրենիք:

Մրցակիցս Օթիս Գրիֆինն էր` ամերիկացի ճանաչված բռնցքամարտիկ: Շատ ծանր մարտ էր ինձ համար, բայց ես շատ լավ էի պարապել և հաղթեցի 11-րդ ռաունդում նոկաուտով:

Ծնվել եմ 1983 թվականի սեպտեմբերի 2-ին Էջմիածնում: 96 թ. ընտանիքով գնացել ենք Գերմանիա: Բռնցքամարտով զբաղվում եմ 13 տարեկանից»,- ասաց Կարո Մուրադն ու հավելեց, որ իր անունը Կարեն Մուրադյան է:

Անդրադառնալով Արթուր Աբրահամին և նրա կրած վերջին պարտությանը՝ Կարոն ասաց հետևյալը. «Ես ու Արթուրն իրար լավ ենք ճանաչում, մենք լավ ընկերներ ենք: Արթուրի մարտը չէր ստացվում Անդրե Ուորդի հետ, որովհետև Ուորդը շատ էր շարժվում, իսկ Արթուրը չէր հասցնում իր ծանր հարվածներն անցկացնել: Արթուրն իմ ընկերն է, և չէի ցանկանա ընկերոջս հետ մենամարտել: Կհրաժարվեի»:

Կարո Մուրադը մտերիմ է նաև Սյուզի Կենտիկյանի հետ. «Սյուզիի հետ նույնպես մտերիմ եմ, բայց կանանց բռնցքամարտին դեմ եմ: Չեմ սիրում, երբ աղջկա քթից արյուն է գալիս, կամ աչքը կապտում, բայց Սյուզիին՝ որպես սպորտսմենուհու, շատ եմ սիրում»:

«Ինչն էր ամենաշատը կարոտել» հարցին Կարոն պատասխանեց՝ «Ցոգոլը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում