ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և պաշտպանության նախարար Չակ Հեյգելի ռուս կոլեգաներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ կայանալիք հանդիպմանը Քերին կխնդրի ԱՄՆ-ին հանձնել ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին, փոխանցում է Reuters գործակալությունը:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Սնոուդենը պետք է կանգնի դատարանի առջև:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Օբաման Սնոուդենի պատճառով չեղյալ է համարել Պուտինի հետ հանդիպումը:








































