ԱՄՆ-ը չի պատրաստվում բոյկոտել Սոչիի օլիմպիադան, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին:
Նա հավելել է նաև, որ Օբաման քննադատում է նաև Ռուսաստանի կողմից ընդունված՝ անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքը:
Ավելի վաղ սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր արել բոյկոտել Սոչիի օլիմպիադան՝ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանի կողմից ապաստան տրամադրելու պատճառով:











































