Կալիֆոռնիայի հարավում անտառային հրդեհի պատճառով մոտ 1500 մարդ է տարհանվել: Տեղի մի բնակիչ ու երկու հրշեջներ լուրջ այրվածքներ են ստացել:
Իշխանությունների տվյալներով՝ կրակի գերակայության տակ է ավելի քան 24 ք/կմ տարածք: Հրդեհը ոչնչացրել է 15 տուն և սպառնում է հարյուրավոր շինությունների: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հրդեհի մարման գործում ներգրավված են մոտ 1000 հրշեջներ, ինչպես նաև 13 ուղղաթիռներ և 6 ինքնաթիռներ:
Նահանգի հրդեհային անվտանգության վարչությունում հայտնել են, որ հրդեհի տարածքը սկսել է շատ արագ ընդլայնվել: Երեք ժամում հրդեհն ավելի քան 10 ք/կմ-ով ընդարձակվել է:
Կրակի արագ տարածմանը նպաստում են շոգն ու քամին:








































