Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

«Հայաստանի ինչի՞ն է պետք միջուկային զենքը. դա տեղեկատվական փուչիկ է»

Հայաստանը չի կարող ունենալ միջուկային զենք, դա բացառվում է թե՛ գործնականում և թե՛ տեսականորեն: Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը այսպես մեկնաբանեց ամերիկյան The National Interest պարբերականի հոդվածը, որում փորձագետ Սեբաստիեն Ռոբլինը կարծիք էր հայտնել, թե Հայաստանը կարող է միջուկային մարտագլխիկներ ստեղծել Ռուսաստանից ստացած «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի համար:

4664477

Ընդհանրապես ռազմական գործի մասնագետներն ասում են, որ գերհզոր «Իսկանդեր» համալիրները, որոնք թիրախներ են խոցում մի քանի հարյուր կմ հեռավորության վրա, կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ, բայց Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ այդպիսի հնարավորություն ունի միայն այդ զենքն արտադրող երկիրը՝ Ռուսաստանը:

«Դա միանշանակ բացառվում է: Հնարավոր չէ, որ Ռուսաստանը ինչ-որ մի երկրի վաճառի կամ տրամադրի միջուկային մարտագլխիկներ, նման բան չի կարող լինել ոչ մի դեպքում, իսկ Հայաստանը, իմ կարծիքով, այդպիսի տեխնոլոգիական հնարավորություններ չունի, և բացի այդ՝ ոչ ոք նրան թույլ չի տա դա անել թե՛ ռազմական և թե՛ քաղաքական իմաստով, քանի որ դա պահանջում է հսկայական ծախսեր, տարատեսակ նյութերի և տեխնոլոգիաների ձեռք բերում, ինչը հնարավոր չէ թաքցնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խրամչիխինը:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Ռոբլինի հոդվածն ընդամենը «տեղեկատվական փուչիկ է», իսկ պատվիրատուն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն է:

«Դա տեղեկատվական փուչիկ է: Ներեցեք, Հայաստանի ինչի՞ն է պետք միջուկային զենքը: Հայաստանին իր խնդիրներն էլ հերիք են, և հետո Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Ռուսաստանը միջուկային տերություն է: Ռուսաստանում միջուկային զենքի ստեղծմամբ զբաղվող մասնագետները գիտեն բոլոր նրբերանգները և ընդհատակյա հոսանքները՝ կապված այդ հարցի հետ:

Այդ տեղեկությունները հրապարակ են նետվում որոշակի նպատակներով, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմի տարրերից մեկն է: Հայաստանում հայտնվեցին «Իսկանդեր» համակարգեր, ստեղծվեց միացյալ զորախումբ, և նրանք հասկանում են, որ ռազմական գործոնը աստիճանաբար չեզոքացվում է, այստեղից էլ գալիս է ադրբեջանցիների անհանգստությունը: Նրանք փորձում են սլաքները ուղղել Հայաստանի վրա, թե իբր Հայաստանը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը. մի ժամանակ նրանք աղաղակում էին ի լուր աշխարհի, թե Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար, հիմա կեղծ լուրեր են տարածում, թե իբր Հայաստանը միջուկային զենք է ստեղծում:

Պարզ է, թե որտեղից են գալիս այդ լուրերը, դրանք պատվիրված նյութեր են, որոնց արմատները Բաքվում են: Որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծել ատոմային զենք, ինչպես Իրանն է անում, պիտի իր բյուջեն 1000 անգամ ավելացնի, հասկանո՞ւմ եք, դա լիակատար հիմարություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տարասովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում