Եմենի հարավարևելյան Հադրամաութ նահանգում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ոչնչացվել են «Ալ-Կաիդա»-ի երեք ենթադրյալ անդամներ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ամենայն հավանականությամբ, հարձակումն իրականացրել է ամերիկյան անօդաչուն: Թռչող սարքը հարված է հասցրել ավտոմեքենային, որում գտնվել են ենթադրյալ ահաբեկիչները:
Ավելի վաղ Եմենի արևմտյան Մարիբ նահանգում անօդաչուի հարձակման հետևանքով ոչնչացվել էր 6 ենթադրյալ ահաբեկիչ:
Այսպիսով՝ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն 7-րդ նման հարձակումն է Եմենում «Ալ-Կաիդա»-ի գրոհայինների վրա:











































