Քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկած ակտիվիստներին հարցաքննության ենթարկելուց հետո բաց են թողել: Նրանցից երեքին ստուգել են նաև, թե արդյոք ալկոհոլ օգտագործե՞լ են:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երիտասարդների հանդեպ կկիրառվի վարչական տույժ, որը կլինի տուգանքի ձևով: Նա համոզմունք հայտնեց, որ ակտիվիստներից ոմանք ալկոհոլ էին օգտագործել, սակայն երիտասարդները հերքեցին դա:
Նրանք ջրով նշեցին իրենց ազատ արձակումը և այժմ քաղաքապետարանի դիմաց շարունակում են նստացույցը:
Պահանջները նույնն են, ակտիվիստները պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































