Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջին հորիզոնականն է զբաղեցրել բնակչության աճի տեմպերով, ինչը դարձել է բնակչության ծնելիության մակարդակի ավելացման, ինչպես նաև ներգաղթյալների թվի աճի արդյունք:
Այդ մասին հաղորդվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության կենտրոնում:
Վիճակագրական ծառայությունը վկայում է, որ բնակչության աճն առաջին հերթին կապված է ծնելիության մակարդակի բարձրացման հետ, որը առավելագույն ցուցանիշի է հասել վեջին 40 տարվա ընթացքում:
«Հիմա Մեծ Բրիտանիայի բնակչությունը մեկ ժամում ավելանում է 48 մարդով»,- նշում են մասնագետները:










































