Քաղցրավենիքը կարելի է փոխարինել ավելի օգտակար մթերքով՝ պահածոյացված մրգերով։ Ըստ գիտնականների՝ ամենաօգտակարը չիչխանի մուրաբան է։ Այն հակաօքսիդանտների և օգտակար նյութերի շտերմարան է։ Դրանում շատ են ֆիտոցիդները, բնական հակաբիոտիկները և ասկորբինաթթուն։ Այս մասին հայտնում է gogetnews.info-ն։
Օգտակար է նաև լոռամրգի մուրաբան, հատկապես սրտի հիվանդների և նրանց համար, ում մոտ կան ստամոքսային խնդիրներ։
Օգտակարությամբ առաջատարների շարքում է նաև սև արոսենու մուրաբան, այն կարող են օգտագործել նաև հիպերտոնիայով տառապողները։ Սալորի ջեմը համապատասխանում է թրոմբոզով տառապողների համար։ Այդ մթերքում շատ են К և Р վիտամինները, որոնք նպաստավոր են անոթների համար։