Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ

Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Քուվեյթի ազգային իշխանությունների հրավերով Քուվեյթ էին ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, Սփյուռքի նախարար Տիկին Հրանուշ Հակոբյանը, Հայաստանից այլ հյուրեր, ԱՄՆ և եվրոպական երկրներից ժամանած սփյուռքահայեր, Ազգային վարժարանի շրջանավարտներ:

Մայիսի 17-ին կայացավ Վեհափառ Հայրապետի հանդիպումը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հետ, որին ներկա էր նաև Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման գործում: Քուվեյթի Էմիրը բարձր գնահատեց հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների մակարդակը` նշելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման և հետագա առաջխաղացման մեջ կամրջող առաքելություն է վերապահված նաև քուվեյթահայ համայնքին: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Քուվեյթի Էմիրին փոխանցեց Լիբանանի նախագահի ուղերձը: Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպել է նաև Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Նասեր ալ-Մուհամմադ ալ-Ահմադ Ալ Սաբահի հետ:

Մայիսի 17-ի երեկոյան Ազգային վարժարանի սրահում տեղի ունեցավ վարժարանի 50-ամյա վաստակը խորհրդանշող հուշաքարի բացման պաշտոնական արարողությունն ու հուշամատյանի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարության հայեցակարգն ու մեծապես կարևորելով հայակերտմանն ու հայեցի դաստիարակմանն ուղղված Վարժարանի ազգային գործունեությունը: Ելույթից հետո Սփյուռքի նախարարը վարժարանի տնօրինությանը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագիրը:

Մայիսի 18-ին Քուվեյթի Պետության և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունների հովանավորությամբ Քուվեյթի Համալսարանի «Ալ-Խալիդիե» սրահում մեկնարկեց Ազգային վարժարանի նախկին և ներկա շրջանավարտների պարգևատրման արարողությունը` Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության նորանշանակ նախարար Ահմադ Աբդ ալ-Մոհսեն ալ-Մուլայիֆիի, նախարարության այլ պաշտոնյաների, Քուվեյթում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արարողության վերջում դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` ուղղված Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանական տարեդարձին:

Մայիսի 19-ին Քուվեյթի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ քուվեյթահայ համայնքի տարեկան պարահանդեսը, որին հրավիրված էին մասնակցելու Հայաստանից ժամանած երգիչներ Արման Հովհաննիսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: Պարահանդեսի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին Քուվեյթում Հայաստանի դեսպանին, հիսնամյակի հանդիսությունների պատվո նախագահին և գործադիր մարմնի անդամներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում