Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձեւը քննարկվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանում, ըստ ադրբեջանական Trend գործակալության հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասքերովը:
Նրա խոսքով, բանաձեւը, որի քննարկումը նախատեսված էր աշնանային նստաշրջանի ընթացքում, հետաձգվել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների պատճառով:
«Մենք նամակով դիմել ենք ՆԱՏՕ ԽՎ-ի ղեկավարին, եւ նշել, թե ադրբեջանական պատվիրակությունը չի կարող մասնակցել նիստին խորհրդարանական ընտրությունների պատճառով՝ խնդրելով հետաձգել բանաձեւի քննարկումը հաջորդ նստաշրջան: Ստացել ենք դրական պատասխան»,- ասել է փոխնախագահը:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագիծը պետք է քննարկվեր Վարշավայում նոյեմբերի12-16-ին: Բանաձեւը պետք է նարեկայացներ կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկը, քվեարկությունը պետք է կայանար նոյեմբերի 14-ին:
Բանաձեւի քննարկմա հետաձգումը ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը համարել էր հայաստանյան դիվանագիտության ձեռքբերումը: