Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Ինչո՞ւ Պուտինը զոհաբերեց էկոնոմիկայի իր նախարարին. BloombergView

Վերջին ժամանակներս Ռուսաստանի նախագահ Պուտինը հետևողականորեն  և հստակ հասկացնել է տալիս, որ բարձրաստիճան պաշտոնյաները ապահովագրված չեն կոռուպցիայի համար մեղադրանքներից։ Բայց ամեն դեպքում նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը տարբերվում է՝  գրում է BloombergView-ի սյունակագիր Լեոնիդ Բերշիդսկին։

Ուլյուկաևի ձերբակալությունը ստիպում է կասկածել Պուտինի տնտեսական թիմի և «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի ապագայի հարցում։  Հոդվածագրի կարծիքով՝ Ղրիմի բռնակցումից և նավթի գների փլուզումից հետո Պուտինին սկսեց այլևս դուր չգալ «21-րդ դարի առաջին տասնամյակի քավոր-խնամիական կապիտալիզմը» (կամ Պուտինն այլևս չի կարող պահել այն՝ իր համար որոշակի անհարմարություններ չստեղծելով), և այժմ նա ցանկանում է, որպեսզի երկիրը մոբիլիզացվի, ռազմականացվի, հայրենասիրական զգացումներով լցվի և շրջադարձային պաշտպանական դիրք զբաղեցնի արևմտյան հիպոթեզային սպառնալիքից և դրա հետ կապված տնտեսական բարդություններից։

Փոփոխությունների մասին ազդարարելու համար Պուտինին անհրաժեշտ էին կոռուպցիոն խոշոր հետաքննություններ՝ շարունակում է հեղինակը։

Սակայն հոդվածագրի կարծիքով՝  Պուտինը չէր սպառնում կառավարության և Կենտրոնական բանկի տնտեսական թիմին, քանի որ Ռուսաստանը էկոնոմիկայի կոմպոնենտ կառավարման կարիք ունի։

Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը անհնար է բարձրացնել առանց կառուցվածքային բարեփոխումների, իսկ Ուլյուկաևն այն քչերից է, որը ունի փորձ, գիտելիք և տոկոնություն, որպեսզի փոփոխություններ իրականացնի կամ դիմագրավի հարձակումներին՝ ասվում  է հոդվածում։

«Չնայած քննիչները «Ռոսնեֆտ»-ին կամ Սեչինին չեն մեղադրել հակաիրավական գործողությունների մեջ և չեն վիճարկել գործարքի օրինականությունը, «Ռոսնեֆտի» նախկին աշխատակիցներից մեկն ինձ ասել է, որ հետաքննության վերջնական թիրախը, ըստ ամենայնի, Սեչինն է։ Նավթարդյունաբերությունն ազգայնացնելու նրա ջանքերը վաղուց են անհանգստացնում նավթ արդյունահանող անկախ ընկերություններին, որոնցից ամենախոշորը «Լուկօյլն» է»,- գրում է Բերշիդսկին։

Միևնույն ժամանակ Պուտինը «զտում է» իր մոտ շրջապատին, նախագահին, ամենայն հավանականությամբ, անհանգստացնում է Սեչինի անհամաչափ մեծ ազդեցությունը։ Գումարած այս ամենին՝ «Ռոսնեֆտ»-ն այժմ միակ ընկերությունն է, որը  հայտ է ներկայացրել սեփական բաժնետոմսերի 19,5 տոկոսը սեփականաշնորհելու համար։ Գաղափարն այն է, որ ընկերությունը կարող է օգնել կառավարությանը փակել բյուջեում գոյացած ճեղքվածքը, այնուհետև փաթեթը վերավաճառել իրական ներդրողի։ Բայց ակնհայտորեն սա այն արդյունքը չէ, որ Պուտինը ցանկանում է 2016թ. ամենախոշոր պետական սեփականության վաճառքից։

Ուլյուկաևի ձերբակալության մեջ հնարավոր է որևէ տրամաբանություն տեսնել, եթե այդ քայլն ուղղված է Սեչինի տապալմանը։ Սակայն պուտինյան «նավթի թագավոր»-ը առանց մարտի չի հեռանա։ Եթե Սեչինը հաղթի և  պահպանի վերահսկողությունը «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ, ապա Պուտինի համաձայնությամբ Ուլյուկաևի ձերբակալությունը միայն կթուլացնի նրա տնտեսական թիմին, փոխարենը Պուտինը հակակոռուպցիոն արշավից  կստանա միայն  կասկածելի PR օգուտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում