Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել

Պուտինը կփորձի հասկանալ, թե ինչպես կարող է լավագույնս վերահսկել Թրամփին. ամերիկացի քաղաքագետ

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր առիթներով համակրանք է հայտնել Ռուսաստանի նախագահի հասցեին՝ ասելով, որ ինքն ուզում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց որևէ կոնկրետ դիրքորոշում չի հայտնել եվրասիական, արևելաեվրոպական, մերձավորարևելյան տարածաշրջաններում հիմնախնդիրների լուծման իր տեսլականի մասին, որից հնարավոր կլիներ ենթադրել, որ նա պատկերացնում է ԱՄՆ շահերը այդ տարածաշրջաններում: Ուստի երկրի արտաքին քաղաքականության մասով առայժմ մեծ անորոշություն կա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նյու Յորքի Օսթին Մարքս հանրային և միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան, քաղաքագետ Դեյվիդ Բըրդսելը:

Փորձագետն ավելացրեց, որ ամեն դեպքում Թրամփի նախագահ ընտրվելը բացասական զարգացում է գլոբալ անվտանգության տեսանկյունից՝ առնվազն կարճաժամկետ հատվածում:

Դժվար է նաև ասել, թե ինչ ակտիվությամբ Միացյալ Նահանգները կներգրավվի մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրին, քանի որ Թրամփը դիրքորոշում չի հայտնել նմանատիպ կոնֆլիկտների վերաբերյալ: Պարզ է միայն մի բան, որ Թրամփը բազմակողմ ձևաչափերով համագործակցության մեծ երկրպագու չէ:

– Դոկտոր Բըրդսել, Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունների այսպիսի արդյունքները, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն գլոբալ քաղաքականության և անվտանգության, հատկապես Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների վրա:

– Պարոն Թրամփը հստակ նշել է, որ ինքն ուզում է ավելի սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, և տարբեր առիթներով խոսել է այդ մասին: Հարցն այն է, թե Պուտինը կարձագանքի՞ Թրամփի ժեստերին, թե՞ կփորձի ստուգել մի նախագահի, որը արտաքին քաղաքականության փորձ չունի՝ զորքեր տեղակայելով Բալթյան երկրների հետ սահմանին, շարունակելով ներխուժումները Ուկրաինայի և Վրաստանի տարածք: Ի՞նչ կանի նա, որպեսզի հասկանա, թե ինչպես կարող է լավագույնս վերահսկել Թրամփին նախագահական այս շրջանի ընթացքում: Առաջիկայում հենց այս դինամիկային ենք ականատես լինելու:

– Բոլորը, համենայնդեպս՝ քաղաքական վերնախավը, փորձագետները, լրագրողները, համոզված էին, որ Հիլարի Քլինթոնն է ընտրվելու նախագահ, և բոլորը պատրաստվում էին Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների այն սցենարին, որը ենթադրաբար պիտի իրականացվեր Քլինթոնի վարչակարգի օրոք, այսինքն՝ ավելի կոշտ դիմակայության և լարված հարաբերությունների: Բայց մենք չէինք սպասում այսպիսի զարգացման: Կարծում եք՝ այժմ կարելի՞ է սպասել ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական կարգավորման և բարելավման:

Երբ Օբամայի առաջին ընտրությունից հետո վարչակազմը փորձեց վերբեռնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, մենք խոսում էինք բնական շահերի ոլորտների՝ ահաբեկչության դեմ պայքարի, միջուկային անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցության մասին: Սրանք բնական շահերի ոլորտներ են, բայց հարցն այն է, թե արդյո՞ք կողմերը կարծում են, որ երկուսն էլ կշահեն այդ համագործակցությունից, երկուսն էլ հաղթող դուրս կգան: Եթե պարոն Պուտինը կարծի, որ կշահի, և աշխատի Դոնալդ Թրամփի հետ, միգուցե որոշ ժամանակ այդպես գործի: Սա անորոշ հարց է, ես չգիտեմ: Բայց եթե սա դիտարկվի մեծ տերության շահերի համատեքստում, ինչն անում է Պուտինը՝ փորձելով ընդլայնել իր երկրի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ամրապնդելով իր ներկայությունը Միջերկրական ծովում, ամրապնդելով իր հարաբերությունները Թուրքիայի և Էրդողանի հետ, այդ դեպքում խաղի ընթացքն այլ կլինի: Բայց Թրամփը դրա վրա ազդելու շատ մեծ հնարավորություններ չի ունենա:

Մի բան էլ եմ ուզում ավելացնել, որ առայժմ արված հայտարարություններից պարզ չէ, թե արդյոք մեր նորընտիր նախագահը տեղյա՞կ է այս տարածաշրջանում մեր շահերի, օրինակ՝ Թուրքիայի պես պետության հետ դաշնակցային հարաբերությունների խորության և նաև այն մասին, թե ինչ կարող է լինել ժամանակի ընթացքում: Ամեն ինչ հարաբերականորեն պարզ կդառնա այն ժամանակ, երբ նա սկսի նշանակել ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտների պատասխանատու պաշտոնյաներին:

– Իսկ ընդհանրապես Թրամփի հաղթանակը ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական զարգացում է գլոբալ անվտանգության համար:

– Տվյալ պահին պիտի ասեմ, որ սա հավանաբար բացասական զարգացում է՝ առնվազն կարճաժամկետ հատվածում, քանի որ առաջացնում է զգալի անորոշություն և հարցականի տակ է դնում Հյուսիսատլանտյան դաշինքի կայունությունը: Այդ հարցը կպարզվի շուտով, քանի որ ազգերը համագործակցում են միայն որոշակիության պայմաններում, երբ գիտեն, թե ովքեր են խաղացողները:

– Եվս մի հարց Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին միջնորդական դեր է կատարում այս հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ի՞նչ աստիճանի ներգրավում պիտի սպասենք Թրամփի վարչակարգի կողմից այս գործընթացում:

– Կարծում եմ՝ շատ դժվար է կանխատեսել: Նորից պիտի արձանագրենք, որ Թրամփը որևէ հատուկ հայտարարություն չի արել նմանատիպ խնդիրների վերաբերյալ: Նա միայն մի բան է ասել, որ ինքը բազմակողմ համագործակցության երկրպագու չէ: Նա ուզում է, որ Միացյալ Նահանգները լինի ինքնուրույն, ինքնաբավ: Այնպես որ՝ Թրամփը հավանաբար հակված կլինի Միացյալ Նահանգները ավելի քիչ ներգրավելու բոլոր տեսակի հիմնախնդիրների կարգավորման բազմակողմ ձևաչափերին, բայց կրկին դա ավելի պարզ կլինի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմերի նշանակումից հետո:

– Ամեն դեպքում, Միացյալ Նահանգները կշարունակի՞ Ռուսաստանի զսպման ռազմավարությունը, թե՞ ոչ:

– Չեմ կարծում, որ կարող եմ նման պնդում անել: Նա որևէ դիրքորոշում չի հայտնել այս հիմնախնդիրների վերաբերյալ: Ուստի մենք ստիպված ենք ենթադրություններ անել իր կողմից արված շատ ընդհանրական հայտարարությունների հիման վրա: Թրամփը Բալթյան երկրների անվտանգության, Ռուսաստանի կողմից իր արևմտյան սահմաններին զորքերի, հրետանու տեղակայման հարցերի մասին ասել է՝ «չգիտեմ, համոզված չեմ, որ ես պիտի պատասխանեմ այդ երկրների պաշտպանության համար»: Սրանք լուրջ հարցեր են, որոնց պատասխանը կստանանք այն ժամանակ, երբ նա սկսի իրականացնել քաղաքականություն, ոչ թե ընտրական քարոզարշավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում