BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պահանջելու է վերանայել և ուղղումներ մտցնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրում։
Այդ մասին հայտարարել է Թրամփի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վալիդ Ֆարեսը։ Նա ընդգծել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի խզում տեղի չի ունենա, սակայն Թրամփը կվերցնի ու կվերանայի պայմանագիրը, այն կուղարկի Կոնգրեսին՝ պահանջելով, որ իրանցիները փոխեն մի շարք դրույթներ։
Ֆարեսի խոսքերով՝ Թրամփի համար ընդունելի չէ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն իր ներկայիս տեսքով։ Իր նախընտրական արշավի ժամանակ Թրամփը քանիցս քննադատել է Իրանի հետ համաձայնագիրը։










































