Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Հասարակությանը գործընկերոջ զգացողություն և պոտենցիալ է պետք

Անշուշտ հասկանալի է, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, ինչպես ցանկացած փոքր և ռեսուրսների ինքնաբավությամբ տկար երկրի պարագայում, զգալիորեն պայմանավորված են արտաքին քաղաքական գործընթացներով, կրում են դրանց առնվազն տրամաբանական, եթե ոչ ուղղակի ազդեցությունը: Այդ իմաստով միանգամայն հասկանալի և իրատեսական են այդ կապակցությամբ արվող մեկնաբանություններն ու ներքաղաքական գործընթացներն այդ լույսի ներքո վերլուծելու փորձերը:

Սակայն ակնհայտ է, որ դրանց ճնշող մեծամասնությունը հանգում է մի եզրակացության՝ այդ ամենի նպատակը Ղարաբաղի հարցն է, Հայաստանից այդ հարցում զիջումներ կորզելն ու նաև հայ-թուրքական ուղղությամբ արձանագրություններն առաջ տանելը: Եվ ահա այդ համատեքստում էլ գործընթացները հակադրության մեջ են դրվում ազգային-պետական շահի հետ, համարելով, որ դրանք հարվածում են այդ շահին ու Հայաստանը տանում են թուլացման:

Այդ եզրակացությունների հիմք է դիտվում այն, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը գաղափարական ընդհանրություններ ունեն այսպես ասած կոսմոպոլիտիզմի հարցում և նրանց մերձեցումը հանգեցնելու է Հայաստանի պետական շահի ստորադասմանը կոսմոպոլիտիզմին: Այդ մոտեցումն իհարկե ունի գոյության իրավունք, առավել ևս, որ ներքաղաքական գործընթացի վերջը դեռ հեռու է և դժվար է ասել, թե այն ինչի է հանգելու: Անկասկած, այդ տրամաբանության պարագայում ներքաղաքական զարգացումները պետք է գնահատվեն միանգամայն բացասական և վտանգավոր: Սակայն, տվյալ պարագայում մենք գործ ունենք կարծես թե ազգային քաղաքական, կամ հասարակական-քաղաքական սակավամտության դրսևորման հետ, երբ առկա աշխարհայացքը կամ աշխարհընկալումը, իսկ գուցե նաև պարզապես խմբակային կամ անձնական շահը, թույլ չեն տալիս գործընթացներին ավելի լայն հայացքով նայել, առավել լայն դիտակետ և հորիզոն ձևավորել դրանց համար:

Ինչո՞ւ են մեզանում առավելապես համարում, որ ամեն ինչ պայմանավորված է միայն Ղարաբաղի խնդրով: Եթե նույնիսկ համարենք, որ դա իրապես այդպես է, ապա ինչո՞ւ է մեզանում դա ընդամենը հնչեցվում բանդագուշանքի նման, այլ ոչ՝ փորձ արվում հանրությանը ներշնչել, որ իրականում Հայաստանի հանդեպ աշխարհաքաղաքական գործընթացների լոկոմոտիվ հանդիսացող կենտրոնները կարող են և այլ, ավելի հեռանկարային և ռազմավարական նպատակներ ու ակնկալիքներ ունենալ, կապված ասենք մեր հասարակության քաղաքակրթական ներուժի հետ: Ինչո՞ւ ենք մենք մեզ այդքան թերագնահատում, համարելով, որ ոչինչ չենք կարող տալ աշխարհին, ոչ մի հետաքրքրություն չենք կարող ներկայացնել, բացի մեր տարած հազվադեպ հաղթանակներից մեկից հրաժարվելուց, թեկուզ՝ մասամբ: Ի վերջո, ինչպիսի հորիզոն և դիտակետ ձևավորվում է հասարակության համար, հասարակությունն այդպես էլ վերաբերում է այդտեղից երևացող գործընթացներին: Իսկ ներքաղաքական գործընթացները, ինչ շարժիչ էլ ունենան, միևնույն է, ի վերջո կախված են տվյալ երկրի հանրային միջավայրի տրամադրություններից և մոտեցումներից: Ինչպիսի տրամադրվածություն և աշխարհայացք որ ձևավորվի տվյալ երկրի հանրային միջավայրում, հենց այդ ազդեցությունն էլ կսկսեն կրել այդ միջավայրում տեղի ունեցող գործընթացները:

Հասարակությանը պետք է ներշչել այն զգացողությունը, որ միջազգային կենտրոնները նրան ոչ միայն պոտենցիալ զիջող են դիտում, այլ գործընկեր, որի հետ ուզում են առաջ մղել համաշխարհային ավելի լայն նշանակության գործընթացներ, քան զուտ Ղարաբաղի կամ հայ-թուրքական հարաբերության առումով ներկայումս սեղանին դրված առաջարկների կամ լուծումների հաստատումն է: Եվ հենց այդ համատեքստում է, որ միջազգային հանրությանը պետք է ժողովրդավարական և արդիական Հայաստան, քանի որ միայն այդ Հայաստանը կարող է տարածաշրջանում լինել որակապես այլ գործընկեր, քան մյուս երկրները, անգամ Վրաստանը, որտեղ բարեփոխումների զգալի ծավալի պարագայում անգամ ակնհայտ է, որ հասարակությունն ինքը ակնհայտորեն չի ձգում վերնախավի ետևից: Իսկ Հայաստանում հակառակն է՝ կա իսկապես զգալի պոտենցիալ ունեցող հասարակություն, որը զգալիորեն առաջ է իր վերնախավից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում